Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՑԿԱՏԱԿՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
16:13, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
ՀԱՑԿԱՏԱԿՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ


    
    
    
    
    
     ՆԱԽԱԲԱՆ

Սիրելի ընթերցող, սկսում եմ նախընտրական հոդվածաշար, ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներուժը այնպես, ինչպես որ է՝ հետոի ակնկալիքով.իմանալով Նիկոլ Փաշինյանի անզիջում բնույթը, համոզված եմ, որ ընտրություններից հետո նա անպայման սանիտարական էտ կիրականացնի…

Հասմիկ Մելքոնյան
    
    

ՀԱՑԿԱՏԱԿՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Ոչ մեծ շրջանակի համար իր անձը միշտ ստվերում պահած Տիգրան Պետրոսյանը ընկալվում է խելացի, կենսագրական մաքուր հետագիծ ունեցող անձնավորություն. Հակառակը պնդելու իրավունք չունեմ, եթե հաշվի չառնենք նրա ոչ միայն մանկավարժական միջնորդավորված աշխատանքը, որտեղից էլ սկսվում է սույն անձի գաղտնի կենսագրությունը (Կարեն Պետրոսյանը մինչև ՔՊ-ի հովանու ներքո ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվելը Կարեն Պետրոսյանին տեղավորեց ՇՊՀ-ի դասախոս, իր մորեղբոր՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հովհանավորությամբ):

Կարեն Պետրոսյան - Ղարիբ Հարությունյան զույգի հետ օրգանական կապը Տիգրան Պետրոսյանի համար թերևս լինի ճակատագրական, քանի որ ժողովուրդը հրաշալի է ճանաչում պատեհապաշտներին: Սրբազանին դավաճանողներին մեր հավատավոր ժողովուրդը ոչ միայն ձայն չի տա, այլ շատ կարճ ժամանակում դուրս կշպրտի իրականությունից: Ի՞նչ է անելու այդ ժամանակ Տիգրան Պետրոսյանը…

Հավելենք նաև, որ Տիգրան Պետրոսյանը «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության գյուղերի հզորացման ծրագրերի, ինչպես նաև «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի դրամաշնորհային դաշտի գլխավոր դերակատարներից է…Ի՞նչ է իրենից ներկայացնում դրամաշնորհը և ինչ արժեհամակարգ ունի այն, գիտեն մարդիկ ովքեր երբեք առ ու ծախի առարկա չեն դարձնի իրենց երկիրը: Տիգրան Պետրոսյանը ՔՊ-ի համակիր դառնալուց առաջ եղել է ԲՀԿ-ի երիտ թևի տարածաշրջանային պատասխանատու: Այս պարագային զարմանալի չէ Տիգրան Պետրոսյանի կարճատեսությունը, ով Մանկավարժական Համալսարանում ժամեր ստանալու դիմաց պիտի ընկներ այնպիսի անձանց թակարդը, ինչպիսիք են Ղարիբ Հարությունյանը և Կարեն Պետրոսյանը՝ որակներ, ովքեր Շիրակի թեմի առաջնորդի փեշերից կառչած բավական երկար ժամանակ խաղացին Առաքելական եկեղեցու հավատավորների խաղը, օգտվելով Սրբազանի ամենալայն հովանավորությունից, դառնալով առևտրային շուկայի ՇՄ ներկայացուցիչ, «Գյումրին առանց տնակների» ՀԿ գործադիր տնօրեն և այլն, և այլն… Հայտնվելով գրեթե բոլոր մեծ ու փոքր թեժ կետերում պարբերաբար խռովություններ հրահրեցին թե Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում, թե Շիրակի պետական համլսարանում, մինչև ֆորտունան սրանց հրամցրեց հեղափոխության բարիքները. Կարեն Պետրոսյանը նշանակվեց ՀՊՏՀ ԳՄ ռեկտոր, մորեղբայրը՝ Երվանդ Սերոբյանը ՇՊՀ-ի ռեկտորի մշտական պաշտոնակատար, Տիգրան Պետրոսյանն էլ այդ ընթացքում դարձավ ՇՊՀ-ի դասախոս:

Կարեն-Ղարիբ զույգը ոչ միայն ընդունակ է պղծել Սուրբ աթոռը, ոչ միայն ընդունակ է ընկնել ոստիկանների ոտքի տակ, խնդրելով իրենց քարշ տալ բաժին, չանկռոտել իրենք իրենց՝ միամիտների աչքին հերոսանալու համար, այլև զբաղված են մարդորսությամբ. տեղեկացված չեմ, թե Տիգրան Պետրոսյանին մոլորեցրել են, թե վերջինս ինքն է ուզել մոլորվել, էական չէ: Ցավալին այն չէ, որ Տիգրան Պետրոսյանը ձայն չի բերելու ՔՊ-ին, ցավալին այն է, որ ՔՊ-ն իր պետականաշինության հետագա գործունեությունը խարսխում է այս տեսակ կոմֆորմիստների վրա:

Ժողովրդական իմաստությունը ասում է «ասա ով է ընկերդ, կասեմ՝ ով ես դու» .

Ղարիբ-Կարեն–Տիգրան եռյակի հրապարակ գալը Շիրակի մարզում նոր խառնակչության սկիզբ է լինելու: ԱԺ ընտրությունները ուղղակի պատրվակ են… ապահովության համար:

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4192 | 0 | 0
Facebook