Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերթական օգնությունն Արցախին

19:26, շաբաթ, 01 դեկտեմբերի, 2018 թ.
Հերթական օգնությունն Արցախին

Էլի, կրկին ու նորից…

Նորից անվադողեր… Կրկին վերջիններիս համար մեքենաներ… Նորից անվադողերի բեռնում… Եվ հերթական անգամ մեքենաների հռնդյուն՝ դեպի հերթական զորամաս:

Եվ այս ամենն Էլի, կրկին ու նորից անկոտրում կամքով լի մի երիտասարդի անխոնջ ջանքերի շնորհիվ:

Նա ոչ այլ ոք է, քան ապրիլյան պատերազմում հավերժացած տանկիստ, գյումրեցի Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ նույն ինքը՝ Ժորա Աբգարյանը:

Երբ մտածում ես՝ անվադողեր… Հավաքգրում… Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ սեփական ջանքերով հավաքել… Որ մեկը տալիս է, մյուսը՝ մերժում, երրորդը մեծ-մեծ խոսում է, մեկ ուիշը վեճի պատրաստ տոնով ակնարկներ է անում… Եվ վերջապես հաջողության պսակում, ապա այդ անվադողերի բեռնում և ուղարկել սահման՝ տարբեր զորամասեր:

Ես լինելով հոգեբան և հաճախ շփվելով նրա հետ՝ արդեն քաջածանոթ եմ վերջինիս անկոտրում բնավորությանն ու նրբակերտ հոգուն:

Նա հզոր ՄԱՐԴ է իր էությամբ: Քանզի, եթե բացեիբաց խոսենք՝ ոչ բոլորին է հատուկ հոգու վրա կրելով սոսկալի վիշտ՝ մնալ աներեր և դեռ մի բան էլ օգնության ձեռք մեկնել օգնության կարիք ունեցողին, տվյալ պարագայում՝ սահմանին կանգնած զինվորին:

Այո՛, նա պատրաստ է այդ անասելի ու սահմռկեցուցիչ վշտից վանտակն ընկած վիրավոր ու ամեհի առյուծի նման ոռնա՛լ, բայց գիտակցաբար, լեզուն սեխմած ատամների տակ և բռնցքված ձեռքերով, հանուն իր եղբոր հիշատակի, անում է հնարավորն ու անհնարինը, որ այսօր, մեր քաջ տանկիստի փոխարեն, սահմանին կանգնածները լինեն ապահով ու նաև անվտանգ լինի ողջ ազգը հայոց:

Սակայն ո՛չ, սիրելի ընթերցող, թույլ տուր ինքս ինձ շտկել և ասել՝ ոչ թե Տիգրանի հիշատակի համար է նա գնում այս բարդ ու անհնարին թվացող քայլին, այլ, որ մեր հերոսը հավե՛րժ ապրի եղբոր գործերում և իրեն յուրաքանչյուր հիշողի մեջ:

Ամեն անգամ, երբ շփվում եմ Ժորայի հետ, երբ աչքերս հանդիպում են նրա գեղեցիկ աչքերին՝ ես շատ բան եմ կարդում նրանց անհատակ խորխորատներում. մեկ ակնթարթն էլ իմ համար բավ է, որ ես տեսնեմ նրա հոգու արտացոլանքն այդ համեստ աչքերում՝ թախիծի ծով, թաքցրած արցունքների օվկիան, ցաված սիրտ, ոռնալու պատրաստ հոգի… Ու այդ ամբողջական մարմնացումին, որին տրված է ՄԱՐԴ էակ անվանումը՝ միայն հասկանալ է պետք: Ու ես փորձու՛մ եմ հասկանալ նրան:

Ես նաև տեսնում եմ այնտեղ ժպտալու անմնացորդ ճիգեր, որին Ժորան փորձում է հասնել իր այս գործի շնորհիվ: Եվ, Աստվա՜ծ իմ, միայն տեսնել է պետք, թե ինչպե՜ս է հաջողության պսակումից հետո, այդ բերկրանքից, ուռչում նրա հոգին և ժպտում նրա տխուր աչքերը:

Սիրելի ընթերցող, ես ինքս չեմ մտածում, որ Տիգրանը հավերժացած է, նա ո՛ղջ է, կա՛, պարզապես հավերժ սահմանին է, բայց մեր կողքին, մեր սրտերում, որով էլ բոլորիս, նաև իր անկոտրում եղբորը, կյանք է տալիս և ապրեցնում:

Ժորան բնավորությամբ փոքր ինչ լինելով Տիգրանից տարբեր՝ այսօր փորձում է ապրել նաև նրա փոխարեն և նրա բնավորությամբ:

Գիտե՞ս ընթերցողս. այլ բնավորություն կերտելն ու այն իրենով անելը հեշտ չէ, հատկապես, երբ դա նրա հավերժացած ու ցավոք իրենից փոքր եղբորն է պատկանում: Բայց մեր անկոտրում երիտասարդն ամեն բան անում է, որ ժպիտով լցնի այն կյանքը, որտեղ իր քաջ եղբայրը շատ անելիքներ ուներ… Եվ հավատա՛, ընթերցողս, ստացվու՛մ է:

Նա անվադողերը սահման ուղարկելը քիչ համարելով՝ իր պրպտող մտքով մտածեց ու գտավ մեկ այլ ու մի նոր ուղի ևս՝ ստեղծել "Մարտական ակումբ", որը նպատակ ունի ռազմական ոգի սերմանել, ամուր կամքով կրթել ու դաստիարակել նախազորակոչային տարիքի տղաներին և աղջիկներին:

Իսկ դա ի՞նչ է, եթե ոչ հերոսություն: Գուցե այլ ասպեկտից, բայց էլի՛ հերոսություն է:

Նա այնքան համեստ է, որ իր արածի մասին գրեթե չի խոսում, պարզապես սիրում է, ամպագոռգոռ ճառերի փոխարեն, լուռ ձեռնամուխ լինել իր գործին և այն պատվով ավարտին հասցնել:

Իսկ երբ կողքից մենք ենք գնահատում նրա արածը՝ համեստորեն շառագունելով ասում է.

-Մարդը, որ ապրում է՝ պիտի որևէ առաքելություն ունենա և այն կարողանա ավարտին հասցնել, թե չէ անիմաստ ապրելն ու՞մ է պետք:

Ժորա ջան այս ամենը տեսնելով՝ այլևս բան չի մնում ավելացնելու, միայն մի բան կհավելեմ՝ թող Տիգրանի գիտակցված քայլը դառնա քո համար կրկնակի շարժիչ ուժ միմիայն առաջ նայելու և եռակի մոտիվացիա երբեք նահանջի ուղի չբռնելու համար:

Ապրիր և՛ քո, և՛ Տիգրանի փոխարեն: Ապրիր նրա ապրած-չապրած տարիներով և այդ տարիներին մնայուն արժեքներ թողնելով "Հավերժ սահմանին կանգնած" մեր Տիգրանի ու նրա հետ կրկին հավերժ "սահմանին մնացած" մյուս տղաների համար:

Ես հպա՛րտ եմ քեզանով անզուգական հայորդի և գլուխ եմ խոնարհում քո բացառիկ ՄԱՐԴ տեսակի առաջ:


    

Հոգեբան՝ Մարինե Մանուկյան


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4345 | 0 | 0
Facebook