Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արտասովոր մարդիկ, արտասովոր նվիրում»

08:31, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
«Արտասովոր մարդիկ, արտասովոր նվիրում»

Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Արտասովոր մարդիկ, արտասովոր նվիրում» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը:
     Ցանկացած ժողովրդի ներկայի և հեռանկարի ամենապատասխանատու առաքելությունը վերապահված է նրա կրթությանը և մշակույթին։ Սյունիքը կրթության և մշակույթի օջախ է և այս առաքելությամբ էլ միջոցառումը նվիրված էր կրթության և մշակույթի տաղանդաշատ մեր հայրենակիցներին և նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքներին:
     Հրավիրվել էին
     ՀՀ Վաստակավոր արտիստ, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը
     ՀՀ վաստակավոր ուսուցիչ, մաթեմատիկոս Գարեգին Միքայելյանը
     ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մշակույթի կենտրոնի տնօրեն, Նոր ալիք-2018» , երաժիշտ Գևորգ Հարությունյանը
     Կապանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, Նկարիչ Բորիկ Մինասյանը
     ՀՀ ՊՆ Կապանի Ռազմական Ոստիկանության բաժնի կարգապահական վաշտի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, քանդակագործ Ալեքսան Առաքելյան
     Նրանք պատմեցին իրենց կյանքի ու անցած ուղու, հաջողությունների ու ձեռքբերումների մասին:
     Մենք հավատացած ենք, որ մեր աշակերտներն օգուտ քաղեցին այս հանդիպումից: Մեր հյուրերը նշանակալի ավանդ ունեն մեր երկրի կրթության և մշակույթի զարգացման գործում: Համաձայնեք, որ ոչ բոլորին է հաջողվում հասնել ստեղծագործական, մասնագիտական նման նվաճումների, իսկ դրա համար պետք է ունենալ ոչ միայն տաղանդ, այլև աշխատասիրություն, քաղաքացիական պատասխանատվություն և սեր հայրենիքի հանդեպ: Մեր երախտավորների ուղին օրինակ է լինելու շատերի համար, ովքեր իրենց նվիրել են ստեղծագործ կյանքի արարմանն ու մարդկանց օգնելուն: Իրենց կատարած աշխատանքով նպաստել են մեր մարզի հեղինակության բարձրացմանը, հոգևոր, մտավոր ու մարդասիրական ներուժին հաղորդել նոր որակ: Նրանց արժեքավոր գործերը կդաստիարակեն և կպատրաստեն ավելի հայրենասեր սերունդ: Միայն այդ դեպքում մեր երկիրը կլինի ավելի ծաղկող ու բարգավաճ: Մենք հպարտանում ենք Ձեզնով «Արտասովոր մարդիկ, արտասովոր նվիրումով»:
     Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետներ Գոռ Թադևոսյանը, Հերմինե Համբարձումյանը, քարտուղարության պետ Նունե Ավանեսյանը, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Մարզպետ Հունան Պողոսյանը ողջունեց միջացառումը, կարևորեց մտահղացումը և շնորհավորելով բոլոր երախտավորներին նշեց, որ այն կնպաստի աշակերտների գեղագիտական արժեքների ձևավորմանը, մասնագիտական կողմնորոշմանը և նոր Հայաստանի վաղվա քաղաքացիների դաստիարակությանը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4255 | 0 | 0
Facebook