Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ է կատարվում

Մհեր
Հեղինակ`
Մհեր
20:13, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Ի՞նչ է կատարվում
     Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել դեպք, երբ ՀՀ վարչապետը մեղադրական խոսք է հղում Արցախին ու Արցախի կառավարությանը։ Սրան արձագանքեց նաև Ադրբեջանը, բնականաբար մեծ հրճվանք ապրելով։ Հայաստանում սկսվեց մի պրոցես, որի վերջը չափազանց վտանգավոր է։ Նիկոլ, ի՞նչն է քո նպատակը, ի՞նչ ես ուզում անել։ Հերիքա բոլորին մեղադրես, հերիքա խոսքդ սկսես մեղադրանքով ու ավարտես մեղադրանքով։ Ի՞նչ ես արել մինչ օրս մեր երկրի համար, ի՞նչի քեզ հարց չես տալիս, թե ո՞վ ես դու ու ի՞նչ ես անում։ Մեղադրում ես Արցախի կառավարությանը նրա համար, որ քո թիմի որոշ «քնձռոտների» խելք են սովորացնում, որ Արցախը ավելի կարևոր են համարում, քան քո, իբր «հեղափոխությունը» ։ Մանկլավիկներդ, պատվեր կատարելով, արդեն փորձում են ժողովրդին նախապատրաստել ապագայի արհավիրքին։ Եթե դու մտածում ես ազգի, Արցախի մասին, դու երբեք, ոչ մի դեպքում չպիտի քեզ թույլ տաիր լրատվամիջոցներով մեղադրել Արցախի իշխանություններին և չպիտի թույլ տաիր, որ Արցախը մեղադրի քեզ։ Արցախը քո համար Բելառուսիան կամ Ղազախստանը չի, Բակո Սահակյանը քո համար Լուկաշենկոն ու Նազարբաևը չի, դու դրա ոչ մի իրավունքը չունես, դու միտումնավոր կերպով հայ ազգը տարանջատում ես հայաստանցի ու արցախցի եզրույթով, ինչպես արդեն արել ես սևի ու սպիտակի բաժանելով։ Դու միտումնավոր կերպով ազգին լարում ես մեկը մյուսի դեմ, ի՞նչնա նպատակդ, թուլացնե՞լ ազգը։ Լավ իմացիր, ինչի էլ որ ձգտես, ինչ էլ որ փորձես անել, չի ստացվելու։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2429 | 0 | 0
Facebook