Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ դեսպան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
10:05, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
ՀՀ դեսպան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին
    
    
ՀԱԱԳԱ 28 նոյեմբերի: - Այսօր առավոտյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, -այդ մասին հայտնում է թագավորական տան կայքն ու նիդերլանդական լրատվամիջոցները: Այնուհետև ըստ հերթականության իրենց հավատարմագրերն են հանձնել Լիբիայի դեսպան Զ. Է. Մարայ Ահմադա Ավադ Արհիմը եւ Սուդանի Հանրապետության դեսպան Զ.Ե. Պարոն Քամալ Բաշիր Ահմեդ Մոհամեդ Խաիրը:
Նորդայնդը պալատի մուտքի մոտ յուրաքանչյուր դեսպանի ժամանման պահին թագավորական նվագախումբը կատարել է երկրների օրհներգերը, պատվո շրջայցից հետո նրանց ընդունելության է արժանացրել թագավորը, որտեղ էլ նրան են հանձնվել հավատարմագրերը: Այդ պահից դեսպանները պաշտոնապես կարող են աշխատել Նիդերլանդներում և կատարել իրենց լիազորությունները:
     Հատուկ արարողակարգին, ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել է Հայաստանի Հանրապետության դեսպանը, նա կրել է բացառապես Հայաստանում կարված ու արտադրված հագուստ և կոշիկ։ Պաշտոնական լիազորություններն անմիջապես ստանձնելուց հետո Տիգրան Բալայանը նույն օրը` կեսօրին, ընդունելություն էր կազմակերպել իրեն շնորհավորելու եկած հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին: Հայ համայնքի անդամները ջերմորեն շնորհավորեցին դեսպանին պաշտոնական լիազորություններն ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան հաջողություններ: Իր հերթին դեսպանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար, կարևորելով Հայաստան-սփյուռք համագործակցությունը ու այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի մասնակցության ապահովումը, Նիդերլանդների հետ մշակութային, բիզնես և այլ տեսակի կապերի ընդլայնումը: Դեսպան Բալայանը նաև հաջողություն մաղթեց բոլորին` իրենց գործունեության ասպարեզում, հորդորեց պահպանել ազգային միասնականության հզոր ու անխախտ ոգին և զորակցությունը միմյանց միջև:
     Հանդիպումն օգտակար էր նաև նրանով, որ երկրի տարբեր կողմերից եկած հայ համայնքի ու կառույցի ղեկավարներն անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում դեսպանին և հյուպատոսին շնորհավորելուց զատ, հնարավորություն ունեցան հաղորդակցվելու միմյանց, լուսանկարվելու, ականջալուր լինելու մեկը մյուսի ծրագրերի ու կատարած գործերին
     .
     «Նիդերլանդական օրագիր»
     Լուսանկարները Kim Vermaat Photography-ի և Hay Azian
    
     Օրվա մյուս լուսանկարները հասանելի են ֆեյսբուքյան էջում
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2466 | 0 | 0
Facebook