Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սենսացիոն բացահայտում Սասնա Ծռերի մասին

09:41, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2018 թ.
Սենսացիոն բացահայտում Սասնա Ծռերի մասին

Մի քանի օր առաջ սասնա ցռեր բոյեվիկների համագործակցության պարագլուխ, հանրահայտ քցող ժիրիկ սեֆիլովը իր հարցազրույցում նշեց, որ իրենք փորձել են հաշտվել իրենց կողմից ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների ընտանիքների հետ, սակայն նրանք չեն ցանկացել հանդիպել:

Հարց է առաջանում. այս մարդը (եթե կարելի է նրան այդպես կոչել) ինչով է մտածում երբ ուզում է հանդիպել նրանց հետ ում տան ճրագը մարել են իր հանցակից բոյեվիկները: Այս մարդը իր այս հայտարարությամբ ապացուցում է, որ ինքը և իր հանցակից բոյեվիկները չունեն անգամ տարրական դաստիարակություն և արժանապատվություն: Նրա համար անհայտ է ընտանիքի անդամի կորստի և ինքնասիրության զգացմունքները:

Նա նաև նշել է, որ ոստիկանապետը ամեն կերպ խանգարում է իրենց հաշտեցմանը: Հիմա արի ու մի ասա, տո այ ժիրիկ, որ այդ մարդկանց սպանում էիք, որ բժիշկներին պատանդ էիք վերցնում, որ բանկոմատ էիք թալանում այդ ժամանակ չէիք մտածում, որ ՀԱՅ մարդկանց մոտ առաջացնելու եք զզվանք և հակակրանք և ձեզ հասարակությունը գամելու է անարգանքի կեղտոտ սյունին:

Հիմա արդեն բոյեվիկների մոտ եկել է «ինքնագիտակցությունը» և նրանք հասկանում են, որ հասարակությունը մերժում է իրենց և նրանք ասոցացվում են ահաբեկչության, մարդասպանության և բանկոմատի թալանի հետ:

Հեռու չէ այն ժամը երբ ոճրագործները կստանան իրենց արժանի պատիժը և աշխարհասփյուռ հայությունը կթքի նրան երեսին:

Ժամանակին հերոս էիք, սակայն ցավոք դարձաք շարքային ոճրագործներ:


    

Շարունակելի…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3268 | 0 | 0
Facebook