Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՀԱԿ որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված է՞

21:55, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ.
ՀԱԿ որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված է՞
    
    

Տևական ժամանակ ՀԱԿ–ը լռություն է պահպանեց: Ու եթե մինչ նոր Ընտրական օրենսգրքի քվեարկությունը ՀԱԿ–ականները համոզված պնդում էին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու են, սակայն ԸՕ–ի փոփոխությունների տապալումից հետո, անցան ընդհատակ՝ կա՛մ հեռախոսի չէին պատասխանում, կամ հեռախոսներն են անջատում: Ու քանի որ նման դեպքերում անորոշությունը կասկածներ է ծնում, ՀԱԿ–ականների նման վարքագծի պատճառով մամուլում սկսվեցին տարբեր վարկածներ շրջանառվել:

Սկզբում ասվում էր, որ ՀԱԿ կուսակցությունը պատրաստվում է դաշինք կազմել ՔՊ–ի հետ, հետո տեղեկություն տարածվեց, թե դաշինք չեն կազմի, բայց ՀԱԿԿ անդամները կներգրավվեն ՔՊ–ի նախընտրական ցուցակում: Այս ամենի մասին պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Արման Մուսինյանի հետ, բայց նա, հարցը դեռ չլսած, ասաց, որ հանդիպման է և խնդրեց 1, 5 ժամից զանգահարել: Բնականաբար, փորձեցինք կապ հաստատել 1, 5 ժամից, բայց այդ ժամանակ արդեն Մուսինյանը չպատասխանեց մեր զանգերին:

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հեռախոսահամարն ընդհանրապես անջատված է: Ու թեև չենք բացառում, որ դա կարող է այլ հանգամանքով պայմանավորված լինել, ամեն դեպքում նշենք, որ նրա հետ զրուցել նույնպես չհաջողվեց: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի հետ: Նա սկզբում ասաց, որ շատ զբաղված է, բայց, այնուամենայնիվ, կարողացանք որոշ հարցերի մասին պարզաբանում ստանալ:
    
    
     Մանրամասները՝ https://armweekend.com/?p=1003

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1260 | 0 | 0
Facebook
COMMENT.am