Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՀԱԶԱՐԱՊԱՏԻԿ ԱՎԵԼԻՆ Է ԱՆՈՒՄ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
14:13, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ.
ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՀԱԶԱՐԱՊԱՏԻԿ ԱՎԵԼԻՆ Է ԱՆՈՒՄ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Երբեք չէի մտածել, որ կգա մի պահ, երբ ես կընդդիմանամ Սամվել Ալեքսանյանի դեմ թակարդ լարելու գործընթացին, երբ ես կսկսեմ համոզվել, որ Սամվել Ալեքսանյանը հազարապատիկ ավելին է անում անտեր, անաշխատանք, անհույս մարդկանց համար, քան խոսքի մակարդակից դեռ այն կողմ չանցած թավշիզմը.

Նիկոլին կարգեցին ժողովրդի հայր, ժողովուրդն էլ գտավ երկար տարիներ կորցրած իր հորը… Հրաշալի է… մինչև այս հրաշքը ժողովուրդը՝ իմա սովից տապակվող էրեխեքը լավ կամ վատ, արդար կամ անարդար արդեն քանի տարի օգտվում են նաև Ալեքսանյանների սեղանից… Հիմա եկել ու ասում եք «էրեխեք ջան սովից մեռեք էդ հացը գողացած հաց է մի կերեք գնացեք աշխատեք, ձեր քրտինքով ձեր հացը վաստակեք-կերեք» .

Ի՞նչ է ստացվում. Հասկացանք «ԲԱՆՆ ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ» , բայց դրանից հետո Հայր Աստվածը մանանա իջեցրեց երկնքից: Իմ քայլից հետո 7 ամսվա մեջ գոնե մի քայլ անեի՞ք…. պարզ, հասարակ, ոչ համակարգային, ոչ գլոբալ, իրավիճակից թելադրված, այս պահին…

Էդպես լինու՞մ է. 40 հազարից ավելի ընտանիք Սամվել Ալեքսանյանի հացը ուտի, գա քո ազգանվեր ելույթներին ձայն տա՞:

Պարզ թվաբանական հաշվարկ. ՊԵԿ-ի հնաբնակների քուջուջը «Ալեքս Գրուպ» սիթիներում ինչքա՞ն փող ծախսեց պետբյուջեից և ինչքա՞ն մուտք արեց պետբյուջե, ինչքա՞ն ավելացավ գործազուրկների թիվը: Հաշվե՞լ եք օգուտն ու վնասը. ափսոս, այսօրվա հեղափոխականները ծանոթ չեն մարքսիզմի հայտնի թեորեմներից մեկին՝ հիմնադիր կապիտալի արժեքին: Ունեզրկման այս շարանը, որը 7 ամիս շարունակ բեմադրվում է, իր մեջ մի քանի շերտեր ունի, որոնք երբեմն-երբեմն երևակվում են. մի′ արեք, ժողովրդին հետցնցումներ պետք չեն:

Գուցե թե ձեր պայքարը անզիջում է, դուք էլ արդար ու թափանցիկ, բայց ժամանակը այլ բան է թելադրում:

Հայտարարում եք «օրենքի գերակայություն» - հրաշալի միտք է, հաշվի առնենք նաև թող որ 7 ամիսն էլ չափազանց փոքր ժամանակ համարվի «օրենքի գերակայություն» հաստատելու… Բայց եթե չես հաստատել այն, ի՞նչ տրամաբանությամբ ես կտրում սնուցող աղբյուրները՝ որպես գողացած, որպես ապօրինի ձեռք բերած՝ ինչն էլ դեռ ապացուցման կարիք ունի:

Դաշտը պետք է մշակել աշնանացանից կամ գարնանացանից առաջ: Ընդամենը մեկ հայտարարություն էր անհրաժեշտ անել և այսօր՝ 7 ամիս անց կունենայինք հաշտության և համերաշխության արհեստավարժների բանակ. Պարզից էլ պարզ է՝ անհրաժեշտ էր ստեղծել պրոֆեսիոնալների տեղեկատվական բազա, առանց կուսակցական հավատաքննության, առանց տարբերակելու մերն ու ձերը…

ՀԳ
     Alfa Pharm-ի և մյուսների աչքի գերանը չեք տեսնում, Natali Pharm -ի շյուղը այնքան եք մեծացնում, որ ոչ միայն ռեզիդենտներ եք գործուղում, այլ նույնիսկ պատվեր եք ուղղարկում մարդկանց, ովքեր երբեք պատվեր չեն կատարել:

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4143 | 0 | 0
Facebook