Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դրախտի դարպասները

20:23, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
Դրախտի դարպասները

Ցանկացած բռնություն մերժող ճապոնացի մեծ իմաստասեր Հակյուինին մի սամուրայ հարցնում է.

-Մի՞թե դժոխք գոյություն ունի: Իսկ դրա՞խտ: Եթե դրանք գոյություն ունեն, ապա որտե՞ղ են դռները:

Սամուրայը, ինչպես ցանկացած ռազմիկ, պարզամիտ անձնավորություն էր: Նա գլուխ չէր հանում ո՛չ փիլիսոփայությունից, ո՛չ թվաբանությունից: Նրան կյանքն ու մահն էին նրան հետաքրքրում: Նա չէր ցանկանում որևէ գաղափարի հարել, ընդամենն ուզում էր իմանալ, թե ինչպես պետք է երկինք բարձրանալ ու խույս տալ դժոխքից:

Սամուրայի հարցերին պատասխանելու համար իմաստասերը որոշում է նրա համար հասկանալի լլեզվով խոսել, պարզ արտահայտվել:

-Ո՞վ ես դու, - հարցնում է նա սամուրային:

-Ես սամուրայ եմ, - հնչում է պատասխանը:

Ինչպես գիտեք, սամուրայն այն կատարյալ ռազմիկն է, որը պատրաստ է, առանց երկմտելու, կյանքը զոհաբերել:

-Ես սամուրայների մեջ առաջինն եմ, - հպարտությամբ արձագանքում է իմաստունի այցելուն, - նույնիսկ կայսրն է ինձ հարգում:

-Դո՞ւ ես սամուրայը, -ծաղրաբար արձագանքում է Հակյուինը: - Քո տեսքից երևում է, որ դու ընդամենը մի խղճուկ թափառաշրջիկ ես:

Իրեն տրված այդ պիտակավորումից սաստիկ վիրավորված սամուրայը մի պահ մոռանում է իր այցի նպատակը և պատյանից հանում է սուրը:

-Ահա՛ և դարպասներից մեկը, - ասում է իմաստասերը ժպտալով: - Ամբարտավանությունը, «ես» -ը դժոխքի դարպասներն են:

Սամուրայը հասկանում է, որ սխալ է թույլ տվել և սուրը պատյան է դնում:

-Ահա՛ և մյուս դարպասը՝ դրախտի դարպասը, մատնանշելով սամուրայի վերջին գործողությունը՝ ասում է իմաստասերը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3381 | 0 | 0
Facebook