Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեսպան Բալայանը հանդիպել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության անդամներին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
14:53, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
Դեսպան Բալայանը հանդիպել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության անդամներին

Դեսպան Բալայանը հանդիպել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության անդամներին


    
Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը շարունակում է կիրակի օրերը այցելեց Նիդերլանդներում գտնվող խոշոր հայ համայնքներին, ծանոթանալ համայնքային կյանքին, ներկայացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Դեսպանն արդեն եղել է Մաստրիխտում, Ալմելոյում, Ամստերդամում: Նոյեմբերի 25-ին Տիգրան Բալայանը եղել է Հաագայի «Աբովյան» մշակութային միությունում, - Այդ մասին հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան կայքը: Նա հանդիպել է միության ակտիվի, միության հովանու տակ գործող հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների ծնողների և Հաագայի հայ համայնքի անդամների հետ։

     Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի դեսպանին «Աբովյան» միության ղեկավար, Նիդերլանդների հայկական միությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ թեև նորանշանակ դեսպանը նոր մարդ չէ Նիդերլանդներում և Հաագայում և ունի հոլանդական կողմի և հայ համայնքի հետ աշխատանքի փորձառություն, այնուամենայնիվ հայ համայնքը պատրաստ է աջակցել հայ-նիդերլանդական կապերի ամրապնդման ուղղությամբ դեսպանության ծրագրերի իրականացմանը։
    
    
Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար նշելով, որ Բյուսելում աշխատելու տարիներին «Աբովյան» միության գրասենյակը դարձել է Հաագայում իր հարազատ հասցեն, ուր ծնվել և իրագործվել են շատ գաղափարներ։ ՀՀ դեսպանը վստահություն հայտնեց, որ տարիներ առաջ հաստատված արդյունավետ համագործակցությունը նոր թափ կստանա։
    
     Հանդիպման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, անդրադարձ կատարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և դրանց կարևորությանը, երկրի տնտեսական զարգացման ուղղություններին և այդ նպատակով կառավարության կողմից իրականացվող քայլերին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
    
     ՀՀ դեսպանը կարևորեց հոլանդահայերի մասնակցությունը Հայաստանի զարգացմանը, Հայրենիքում նոր աշխատատեղերի ստեղծմանը և հայրենադարձությունը։ Այս համատեքստում Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո նախատեսվում է բարեփոխել հարկային օրենսգիրքը և ներկայացրեց Հայաստանում արտասահմանցի ներդրողների համար նախատեսված արտոնությունները՝ հորդորելով այս ամենի մասին պատմել գործընկերներին և պոտենցիալ ներդրողներին։
    
     «Ես պատրաստ եմ յուրաքանչյուրիդ հետ գնալ հանդիպումների Հայաստան ներդրում կատարելու կամ Հայաստանի արտադրանքի նկատմամբ նույնիսկ թեթև հետաքրքրություն ցուցաբերած գործարարի հետ, բանակցել, ներկայացնել ու համոզել նրանց։Համոզված եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք արդյունքների հասնել», ընդգծեց դեսպան Բալայանը։
    
     Այնուհետև «Աբովյան» միությունում տեղի ունեցավ Երևանի 2800 ամյակին նվիրված դասախոսություն, որի ընթացքում հնագետ դոտկտոր Յանիկ Ռաչինսկի-Հենկը ներկայացրեց Էրեբունի ամրոցի հիմնադրման, դրա պեղումների պատմությունը և Երևանի տարածքում այլ հնագիտական վայրերում արված բացահայտումները։
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2267 | 0 | 0
Facebook