Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ասույթներ առողջության մասին

11:03, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
Ասույթներ առողջության մասին

Մարդկությունը հնուց ի վեր գիտակցել է առողջության կարևորությունը և դրան նվիրել իմաստուն ասույթներ, որոնք ավագների փորձն ու գիտելիքները հաղորդել են երիտասարդներին:


     Առողջությունն ու ազատությունը մեկ ընդհանրություն ունեն. դրանք ինչպես հարկն է գնահատում ես միայն այն ժամանակ, երբ զգում ես դրանց պակասը:

Անրի Ֆրանսուա Բեկ (1837 - 1899), ֆրանսիացի դրամատուրգ և գրաքննադատ


     Ձեր առողջության մասին դատողություն արեք նրանով, թե ինչպես եք ուրախանում առավոտյան ու գարնանը:

Հենրի Դեյվիդ Թորո (1817 - 1862), ամերիկացի գրող, հասարակական գործիչ


     Առողջությունն այն է, երբ յուրաքանչյուր նոր օրը լավագույնն է թվում:

Ֆրանկլին Ադամս (1881 - 1960), ամերիկացի գրող, լրագրող


     Քո առողջությունը մաքուր օդ է, մաքուր ջուր և սնունդ: Առավոտյան ուրախ վեր կաց, ժպիտով պառկիր քնելու: Եթե դու ուրախանում և ժպտում ես, կնշանակի՝ դու առողջ ես: Հիվանդությունը մի՛ բուժիր, բուժիր սեփական կյանքդ, ապրիր բնության օրենքներին համահունչ, ապրիր բանականության օրենքներով: Երբ չկա առողջություն, իմաստությունը լռում է, երբ առողջություն չկա, արվեստը չի կարող ծաղկել, ուժդ չի խլրտա, հարստությունն անօգուտ է ու բանականությունդ՝ անզոր:

Հերոդոտոս (մ.թ.ա. 484 - 425), հույն պատմագիր


     Ֆիզիկական վարժանքները կարող են փոխարինել բազում դեղերի, բայց աշխարհի ոչ մի դեղ չի կարող փոխարինել ֆիզիկական վարժանքներին:

Անջելո Մոսսո (1846 - 19410), իտալացի ֆիզիոլոգ


     Պետք է ձգտել նրան, որ առողջ մարմնում առողջ ոգի լինի:

Յուվենալուս (60 - 125), հռոմեացի բանաստեղծ, երգիծաբան


     Առողջությունը թիվ մեկ հարցն է: Եթե ձեր առողջությունը խախուտ է, ի՛նչ իմաստ ունի խոսել լավ աշխատանքի, իրավունքների լավ պաշտպանության, լավ կրթության մասին:

Սառա Մակլենդոն (1910 - 2003), ամերիկացի քիմիկոս և ֆիզիոլոգ


     Մարդիկ անասուններից տխմար են: Սկզբում նրանք զոհաբերում են իրենց առողջությունը, որպեսզի փող ձեռք բերեն: Հետո նրանք զոհաբերում ե իրենց փողերը, որպեսզի իրենց առողջությունը հետ գնեն: Հավատացեք, տխմարությունը նույնպես հիվանդություն է: Դա այն միակ հիվանդությունն է, որից տառապում է ոչ թե ինքը՝ հիվանդը, այլ նրա շրջապատը:

Էռնստ Հայնե, ժամանակակից գերմանացի գրող


     Առողջությունը նույնքան վարակիչ է, որքան՝ հիվանդությունը:

Ռոմեն Ռոլան (1866 - 1944), ֆրանսիացի գրող

Առողջության ամենաարժեքավոր արգասիքը հաճույք ստանալու հնարավորությունն է:

Միշել դը Մոնտեն (1533 - 1592), ֆրանսիացի գրող և փիլիսոփա


     Առանց առողջության երջանկությունն անհնարին է:

Վիսարիոն Բելինսկի (1811 - 1848), ռուս գրող


     Բոլոր առողջ մարդիկ սիրում են կյանքը:

Հենրիխ Հայնե (1797 - 1856), գերմանացի բանստեղծ


     Մեր առողջության համար ամենակարևորն այն է, որ նրա թշնամիների շարքում չհայտնվենք մենք ինքներս:

Բաուրժան Թոյշիբեկով (ծնվել է 1955-ին), ղազախ պատմաբան


     Եթե դու առողջ ես՝ դա լավ է, եթե ես եմ առողջ՝ դա ավելի լավ է:

Էրիկ Բերն (1910 - 1970), ամերիկացի հոգեբան և հոգեբույժ


     Առողջությունը թանկարժեք բան է, և ընդ որում՝ միակը, հանուն որի իսկապես պետք է չխնայել ո՛չ ժամանակ, ո՛չ եռանդ, ո՛չ աշխատանք, ու հանուն նրա պետք է զոհաբերել կյանքի մի մասնիկը, քանի որ առանց նրա կյանքն անտանելի ու ստորացուցիչ է դառնում: Առանց առողջության թոշնում ու մահանում են ուրախությունը, իմաստությունը, գիտելիքներն ու առաքինությունները:

Միշել դը Մոնտեն


     Նա, ով ցանկանում է առողջ լինել, արդեն իսկ մասամբ առողջանում է:

Ջովանի Բոկաչչո (1313 - 1375), իտալացի գրող, բանաստեղծ


     Ամենահրաշալի բժիշկը բնությունն է՝ թեկուզ այն պատճառով, որ բուժում է բոլոր հիվանդությունների երեք քառորդը և երբեք վատ խոսք չի ասում իր գործընկերների հասցեին:

Վիկտոր Շերբյուլյե (1829 - 1899), ֆրանսիացի արձակագիր


     Հիվանդությունը դա յուրօրինակ վաղաժամ ծերություն է:

Ալեքսանդր Պոուպ (1688 - 1744), անգլիացի բանաստեղծ


     Ռևմատիզմին և իսկական սիրուն մինչև առաջին կաթվածահարումը չեն հավատում:

Մարի Էբներ Էշենբախ (1830 - 1916), ավստրիացի գրող, դրամատուրգ


     Մեր հիվանդությունների մեծ մարսը մեր սեփական ձեռքերի արդյունք է. մենք կարող էինք գրեթե բոլորից խուսափել, թե պահպանեինք պարզակենցաղ, միապաղաղ և մեկուսի ապրելակերպը, որ մեզ տրվել է բնության կողմից:

Ժան Ժակ Ռուսո (1712 - 1778), ֆրանսիացի փիլիսոփա, գրող


     Բացի իրական հիվանդությունը, մենք ենթակա են նաև բազում երևակայական հիվանդությունների:

Ջոնաթան Սվիֆթ (1667 - 1745), իռլանդացի գրող


     Եթե մարդուն սկսում է հետաքրքրել կյանքի իմաստը կամ դրա արժեքները, կնշանակի նա հիվանդ է:

Զիգմունդ Ֆրոյդ (1856 - 1939), ավստրիացի հոգեբույժ, նյարդաբան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
18300 | 0 | 0
Facebook