Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մտահոգվածները գժվել են կամ...

01:09, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
Մտահոգվածները գժվել են կամ...
     Ինձ զարմացնում է հանրապետականների շարունակական ցինիզմը, մեղադրանքը Փաշինյանի ու ժողովրդի նկատմամբ։
     Մեղադրում են Փաշինյանին, թե նա սպառում է այն, ինչ իրենք երկար տարիների ու քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծել են ու "նվիրել" ազգին։ Իմ կարծիքով թյուրըմբռնում կա մեր (ժողովրդի) և ձեր (ԻՐԵՆՑ) հարաբերություններում։ Դուք կամ վերջնականապես խելագարվել եք կամ փորձում եք մեզ հասցնել խելագարության։
     Եթե դատենք ձեզ ոչ թե աշխարհիկ օրենքներով այլ ազգային ու որպես պատասխանատու հայու գենի, նրա պահպանման, նրա արժեքների իմաստավորման և զարգացման համար, ես վստահաբար ասում եմ, ձեզ պետք է դատապարտել...
     Գիտակցելով, որ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական վատ դիրքում և չունենք աշխարհին նյութական ոչինչ տալու մենք պիտի սրբորեն անմար պահենք երեք հայկական ճրագ՝ հայոց լեզուն, հայոց ընտանիքը և հայոց զինվորին։ Այս ամենը մեկ ամբողջությամբ մեր եկեղեցին է, մեր հավատն առ Աստված։
     Ահա այս երեք սրբություններն են, որ մենք պիտի պահպանենք և որոնք պիտի պահպանեն մեզ։
     Իսկ ի՞նչ եք արել դու՛ք ի բարօրություն այս ամենի։ Ոչ միայն ոչինչ չեք արել, այլև անարժանի պես պղծել եք ու ոչնչացրել։
     Տարիներ շարունակ մեզ հրամցրել եք, որ մեր բախտը չի բերել և որ մեզ վատ հարևաններ են բաժին ընկել՝ անգութ, արնախում ու ցեղասպան, փոխարենը ձեր իսկ երկրի գանձարանը թալանել ու անառակի նման կյանք եք վարել ցեղասպան հարևանի երկրում՝ օգտվելով նրանց "բերք ու բարիքից"։ Տարիներ շարունակ ատելություն եք քարոզել մեր թշնամիների նկատմամբ, վախեցրել ու սպառնացել մեզ Հայաստանն իսպառ վերացնելու նրանց "անվախ" մտադրությամբ, փոխարենը զինել եք ոչ թե զինվորին՝ մեր միակ անվտանգության երաշխավորին, այլ ձեր պահակախմբին, որոնց վայրի գազանի պես բաց եք թողել ձեր իսկ ժողովրդի վրա՝ սպառնալու, ծեծելու և սպանելու։ Իսկ չէ՞ր կարելի այնպես ապրել, որ մեր հարևանները ՄՏԱՀՈԳՎԵԻՆ մեր ներկայությամբ, հզորությամբ, և ոչ թե դուք մեր գոյությամբ։
     Տարիներ շարունակ գովերգել եք ձեզ, թե ունեցել ենք Նարեկացի, Կոմիտաս, Մինաս ու Սևակ, փոխարենը չեք ստեղծել ոչինչ ու ձեր գազանանոցը համալրել եք իրենց անունը գրել չիմացող, գրքից ու գրչից լոկ թունավորվող երևույթներով։ Ով էլ համարձակվել է գրիչն ու վրձինն իր ձեռքն առնել, ձեռքը կտրել եք, ստեղծածը այրել։
     Տարիներ շարունակ երկիրն այնպես եք թալանել ու լափել, որ տասնյակ հազարավոր մարդիկ սովամահ չլինելու համար կտրվել են իրենց հողից, ծնողներից, ընտանիքից ու կարոտը խեղդած, ճակատագիրը խեղած օտարի հողում սև հաց են փնտրել։
     Ու դեռ սպառնում եք թե մենք սպառու՞մ ենք...
     Եվ այս չարիքի, նաև չարածի համար աշխարհիկ օրենքով ձեզ ոչինչ չի սպառնում, մինչդեռ մեր նախնիները ձեզ կդատապարտեին ցմահ գնդակահարության։
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3396 | 0 | 0
Facebook