Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պոստուլատներ Արմենից

23:42, կիրակի, 25 նոյեմբերի, 2018 թ.
Պոստուլատներ Արմենից

Քանի կարող եմ մի առ մի հաշվել,

Ինձ էլ կթվեմ մահվան կոչունքին,
     Այլայլելի չէ, եթե չեմ հաշմել,
     Եթե խեղել եմ, տուրք տամ արցունքին։
     Սիրտս անհետ է և հոգիս՝ ավեր,
     Համասփյուռ մթնում ծայրաթաղ կետեր,
     Չափում չունեցող քանիսն են հատված,
     Անհույս կույսեր կան ինձ սիրահարված։
     Մի կետից այլ կետ դիմելու համար
     Անկոր գծով եմ ինձ առաջնորդում,
     Ուղիղ գծերս միշտ են հավասար,
     Այս մասին չտամ այլ մի հաղորդում։
     Առաջ եմ տանում մարմինս անարժան,
     Նույն շառավիղով գծում նոր շրջան,
     Պոստուլատներս ես էլ եմ սերտում,
     Տաղերս եմ գրում խունացած տետրում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2931 | 0 | 0
Facebook