Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վաճառվել է աշխարհի ամենաթանկ գիրքը

16:12, շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ.
Վաճառվել է աշխարհի ամենաթանկ գիրքը

Աշխարհի ամենաթանկ գիրքը աճուրդում վաճառվել է մոտ 8 մլն. դոլարով: Ամերիկացի թռչնագետ, նատուրալիստ և նկարիչ Ջոն Ջեմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները» գիրքը Christie` s աճուրդի կենտրնում վաճառվել է 7 մլն 922 հազար դոլարով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի» -ն:

Այդ հազվագյուտ գրքի, որը տպագրվել է 1840 թ.-ին, նախնական գինը մասնագետների գնահատմամբ կազմել է 7-10 մլն դոլար: Աճուրդում այն ներկայացվել է որպես աշխարհի ամենաթանկ գիրքը:

«Ամերիկայի թռչուններ» գրքում զետեղված են աշխարհի բոլոր փետրավորները:
     Օդյուբոնը շրջել է աշխարհով մեկ` նրանց որսալու համար:

Այն մեթոդը, որ հեղինակը իր ապրած դարում կիրառել է թռչուններին նկարելու համար` ավելի քան տարօրինակ է, իսկ մեր օրերի համար՝ անընդունելի: Օդյուբոնը ոչ թե նկարել է թռչուններին ծառի, կամ թփի վրա, այլ սպանել է, ապա նրանց կենդանի տեսք տալով՝ նկարել է արդեն որպես բնորդի:

Թռչնագետն այսպիսով 400 աշխատանք է կատարել և բնական մեծությամբ տեղադրել 99 սմ երկարությամբ և 66 սմ լայնությամբ գրքի մեջ:

«Ամերիկայի թռչունները» գրքը տպագրվել է ընդամենը 120 օրինակով: Գրքի տերերը 19-րդ դարի ամենահայտնի մարդիկ են եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
4407 | 0 | 0
Facebook