Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թոմաս Էդիսոն- կարևոր փաստ հռչակավոր գյուտարարի կյանքից

17:55, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Թոմաս Էդիսոն- կարևոր փաստ հռչակավոր գյուտարարի կյանքից

Թոմաս Էդիսոնը ընտանիքի վերջին՝ 7-րդ զավակն էր: Նա ի ծնե թույլ առողջություն ուներ, բավական շուտ սկսել էր կորցնել լսողությունը և դպրոց էլ գնաց տարեկիցներից ավելի ուշ:

Երբ մի օր Էդիսոնը դպրոցից տուն վերադարձավ ու մորը փոխանցեց ուսուցչի նամակը, մայրը բարձրաձայն կարդաց այն. «Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը չափազանց փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, որոնք կարողանան նրան որևէ բան սովորեցնել: Խնդրում ենք՝ ինքնուրույն սովորեցրեք նրան» : Էդիսոնի մայրը նախկին ուսուցչուհի էր և շարունակեց տղային կրթել սեփական ուժերով:

Տարիներ անց, երբ ընտանեկան արխիվներում Էդիսոնը գտավ այդ նամակը, տեսավ, որ այնտեղ իրականում գրված էր. «Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք չենք կարող նրան սովորեցնել մյուս աշակերտներին զուգահեռ: Խորհուրդ ենք տալիս նրան ինքնուրույն սովորեցնել տանը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
4080 | 0 | 0
Facebook