Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սրտացավությանդ դիմաց, հնարավոր է, կյանքովդ հատուցես

14:17, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Սրտացավությանդ դիմաց, հնարավոր է, կյանքովդ հատուցես

Ֆերմերը մի ազնվացեղ վարգաձի է գնում, բայց մեկ ամիս անց ձին հանկարծ հիվանդանում է:

Ֆերմերը կանչում է անասնաբույժին, որը ձիուն հետազոտելուց հետո ասում է.

-Ձեր ձին վտանգավոր վիրոսով է վարակվել: Նրան պետք է երեք օր ահա այս դեղը տալ: Երեք օր հետո ես նորից կգամ նրան հետազոտելու: Եթե այդ ժամանակ ոտքի կանգնած չլինի, ստիպված կլինեմ մահացու ներարկում կատարել:

Այս ամբողջ խոսակցությունը լսում է մոտակայքում գտնվող խոզը: Առաջին օրը դեղ ձիուն չի բուժում, և խոզը նրան ասում է.

-Բարեկա'մս, դե վե'ր կաց:

Ձին չի կարողանում ոտքի կանգնել:

Երկրորդ օրը նույնն է տեղի ունենում. Դեղը ձիուն չի բուժում:

-Բարեկա'մս, դե վե'ր կաց, թե չե մահանալու ես, - նախազգուշացնում է խոզը:

Երրորդ օր ձիուն նորից դեղ են տալիս, և նորից ոչ մի դրական արդյունք: Շուտով անասնաբուժը գալիս է, զննում է կենդանուն ու ասում.

-Ցավոք, այլ տարբերակ չկա, ձիուն պետք թույն ներարկել, որովհետև նրա հիվանդությունը կարող է նաև մյուս կենդանիներին վարակել:

Լսելով այս խոսքերը` խոսը վազում է ձիու մոտ ու պաղատում.

-Դե վե'ր կաց, բարեկամս, անասնաբույժն արդեն եկել է, դու պետք է ոտքի կանգնես, այլապես մեռնելու ես: Շո'ւտ արա, վե'ր կաց:

Եվ հանկած ձին ոտքի է ելնում ու վազում է:

-Ա'յ քեզ հրաշք, - ուրախացած բացականչում է ֆերմերը: - Այս ուրախալի իրադարձությունը պետք է նշել: Այսօր խնջույք եմ անելու…գնամ խոզս մորթեմ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3215 | 0 | 0
Facebook