Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարելի է ձեռք բերել Գրիգոր Նարեկացու հոլանդերեն թարգմանությամբ գիրքը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
23:58, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Կարելի է ձեռք բերել Գրիգոր Նարեկացու հոլանդերեն թարգմանությամբ գիրքը

Կարելի է ձեռք բերել Գրիգոր Նարեկացու հոլանդերեն թարգմանությամբ գիրքը


    
Այս մասին հայտնում է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամի կայք էջը:
Ավելի վաղ հրապարակվել էր, որ Երևանում «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովին տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու նիդերլանդերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Սա Գրիգոր Նարեկացու «Մատեան» -ի առաջին 15 աղոթքների հոլանդական տարբերակն է, որը կատարել է Օքսֆորդի պրոֆեսոր եւ միջնադարյան հայ գրականության առաջատար մասնագետ Թեո Վան Լինտը: Ի դեպ այս գործում աջակցել է Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամը, որի ջանքերով ու նախաձեռնությամբ էլ գիտաժողովի նախօրեին ներկայացվեց գիրքը: Գիրքը տպագրված է սահմանափակ քանակով, և ահա հետաքրքիր մեկնաբանություններ ու առաջարկություններ են ստացվել, շատերը պարզապես մեծ ցանկություն ունեն գնել, ձեռք բերել սահմանափակ շրջանառության մեջ գտնվող գիրքը: «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամը հետևյալ հաճելի լուրն է հաղորդում:
    
     Կա Գիրքը գնելու առաջին հնարավորությունը` Դեկտեմբերի 8-ին, շաբաթ օրը տեղի ունեցող Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված «Ես սիրում եմ Երեւանը» միջոցառման օրը ցանկացողներն այն կարող են ձեռք բերել € 10 արժողությամբ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3216 | 0 | 0
Facebook