Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ընտրակաշառքը գործի, վերադառնալու է Սերժ Սարգսյանը՝ «ռեմոնտ արած» տեսքով

20:42, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Եթե ընտրակաշառքը գործի, վերադառնալու է Սերժ Սարգսյանը՝ «ռեմոնտ արած» տեսքով

Այսօր Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լեւոն Շիրինյանը ներկայացրել է նորաստեղծ շարժման նպատակները, սպասվելիք առաջիկա քայլերն ու անելիքները։

Բանախոսներն էին՝ Քրիստոնե աժողովրդական վերածնունդ կուսակցության ԱԺ պատգամավորության թեկնածուներ Անի Ցոլակյանը, Վարդան Սրտաշյանը, Լեւոն Շիրինյան, Հայկ Սուքիասյանը, Հասմիկ Հարությունյանը։

Հնարավոր է, որ ընտրակաշառքի բացակությունը նպաստի ժողովրդի՝ արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշի նվազեցմանը, Լեւոն Շիրանյանն ասում է․

«Ժողովրդին փչացնում է իշխանությունը։ Վստահ եմ, որ ընտրակաշառք հիմնականում չի լինելու, իրավապահ մարմինները զբաղվելու են այս խնդրով։ Իսկ եթե գնալու ենք նույն ընտրակաշառքով, խնամիներին, ախպորն ընտրելու տարբերակով, ապա ոչինչ չի փոխվելու ձեր կյանքում, վերադառնալու է Սերժ Սարգսյանը՝ «ռեմոնտ արած» տեսքով, դրա համար յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է գիտակցի սա, բայց մեր այցերը ցույց են տալիս, որ ժողովուրդը լավ էլ գիտակցում է» ։

Լ․Շիրինյանն, այնուհանդերձ, ավելացնում է՝ հնարավոր է, որ ընտրակաշառքն «աշխատի», այս ամենը թույլ չտալու համար քաղաքագետն առաջարկում է ընտրության ընթացքում իրազեկել բնակչությանը եւ հորդորել պահպանել ընտրակարգն ու օրենքը, ընտրել արժանավորին։

«Կարծում եմ՝ ակտիվությունը բարձր կլինի։ Որպեսզի աղետի գոտի բառն հուշ դառնա, բերեք հեղափոխությունն այստեղից էլ սկսենք, բարձր մասնակցությամբ, անաչառ վերաբերմունքով։ Ընտրեք՝ ում կուզեք, բայց հատկապես իմացեք՝ փորձառու կադրերին ընտրելը շատ վտանգավոր է, Աստված հեռու պահի ՀՀԿ պաշտոնյաներից, այնպես որ չսխալվեք, թե սա շատ լավ փորձ ունի․ դա նշանակում է՝ մեկը լավ քծնելու փորձ ունի, կաշառք վերցնելու փորձ ունի, եթե չաներ, Սերժ Սարգսյանը չէր պահի, այսինքն՝ սրանք ամեն հազար ու մի բանի մեջ թաթախված են», -հավելում է քաղաքագետը։

Հակիրճ բնութագրելոով գործող Ընտրական օրենսգիրքը՝ Լ․Շիրինյանն ասում է․ «Այս օրենքը քաշում է ճահիճ, դա սարքած է երկիրը չզարգացնելու համար, կլաններին պահելու» ։

Իսկ ո՞ր քաղաքական ուժերին Լ․Շիրինյանը չի ուզում տեսնել նոր ձեւավորվող խորհրդարանում․

«ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերներով չպետք է լինի, որովհետեւ պատասխան չեն տվել եղածի համար, հիշեք՝ դեմք առ դեմք, գույն առ գույն բոլոր չինովնիկներին, արագ, շուտ, ուշ կերպարանափոխված, որոնք պահվել են նախ հնի մեջ, տեղավորվել են ուրիշի մեջ։ Սրանց միանշանակ մերժեք, «կոստյում փոխածներին» չընտրեք, հատկապես սրանք, ինչու՞․ որովհետեւ սրանք սովոր են ճամբար փոխելու, օրինակ, շատ ավելի գնահատելի են նրանք, ովքեր մնացին դիրքերում, չեն հանձնվել, սկզբունք ունեն, իսկ արագ փոխվածները սկզբունք չունեն, հեղափոխությունից պետք է տեղափոխվեն ուրիշ հեղափոխություն», -նշում է քաղաքագետը։


    

Անի Մկրտչյան
    
     http://www.asparez.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2978 | 0 | 0
Facebook