Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեզ դաստիարակում են ինքնասեր լինել, նույնիսկ ապտակ ստանալուց հետո ծիծաղել ու գլուխը բարձր հպարտորեն հեռանալ

18:37, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Մեզ դաստիարակում են ինքնասեր լինել, նույնիսկ ապտակ ստանալուց հետո ծիծաղել ու գլուխը բարձր հպարտորեն հեռանալ
    

Կյանքիդ ամենացավալի բանը ամենևին էլ չստացված սերդ չէր, որովհետև երբ հասունանաս, կհասկանաս, որ դրա շնորհիվ ես այսօր այսքան ստացված դարձել: Կգիտակցես, որ այն մարդիկ, ովքեր ամենադժվար պահին քեզ մենակ թողեցին, իրականում հնարավորություն տվին, որ զգաս, որ առանց իրենց էլ կարող ես հաղթող լինել:

Դժվարությամբ, բայց մի օր անպայման կհամոզվես, որ նրանք, ովքեր ամենից շատն են քեզ ցավեցրել, արել են դա ոչ թե ներսներում եղած չարությունից, այլ որովհետև քեզանից էլ ավելի ուժգին` մեկից ցաված են եղել: Ներելը միշտ էլ ավելի հեշտ է դառնում, երբ հասկանում ես, որ այն ամենը, ինչը քեզ շրջապատում է, առաքված է, որ ավելի հասուն ու մարդկային դառնաս: Նա, ով երբեք չի ցավել, չի կարողանա զգալ դիմացինի ցավը, նա, ով երբեք չի ընկնել, ձեռք չի մեկնի ընկածին:

Մեզ դաստիարակում են ինքնասեր լինել, նույնիսկ ապտակ ստանալուց հետո ծիծաղել ու գլուխը բարձր հպարտորեն հեռանալ, բայց երբեք չեն բացատրում սեփական տխրությունն ու թուլությունը ցույց տալու, զայրույթը ճիշտ ու դիմացինների համար անվնաս կերպով արտահայտելու, սեփական անհաջողությունը ոչ թե ամոթով ծածկելու, այլ ավելի խելոքի, հաջողակի մոտ բարձրաձայնելու, խորհուրդ հարցնելու արվեստը: Դիանա Մարտիրոսյան

Մտածում ենք, որ այն պահին, երբ մեզ վիրավորողի դիմաց կանգնած արցունքները հազիվ զսպելով` ուժեղ ենք ձևանում, հաղթած ենք` առանց գիտակցելու, որ կհաղթենք, եթե մեր ցավն ու վիրավորվածությունը ցույց տանք, հասկացնենք դիմացինին, որ մարդ ենք ի վերջո, ով տխրել, նեղսրտել, զայրանալ, ցավել գիտե:

Վստահ եմ, որ նա, ում հետ թունդ վիճում ես, աչքերումդ ցավ և թուլություն տեսնելով` ավելի հեշտությամբ կզիջի ու ընդառաջ կգա, որովհետև իրականում իր վիճելու նպատակը հենց ցանկությունն է զգալ իր դիմաց ոչ թե պողպատի, սառը, կոշտ պատի, դեպի որը ինչ շպրտես` ետ կվերադառնա, այլ վերջապես մեջդ արթնացնելը մարդու` ցավոտ, արցունքոտ, սրտոտ ու հոգոտ մարդու:
    
    

Դիանա Մարտիրոսյան

    

    
    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2718 | 0 | 0
Facebook