Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքական մոնիպուլյատորները և բոյեվիկները

10:40, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Քաղաքական մոնիպուլյատորները և բոյեվիկները

Հայաստանյան ներկայիս իրադարձությունները, մասնավորապես ՀՀ վարչապետի գլխավորած հեղափոխությունը զրոյացրել ՀՀ-ում գործող որոշ ուժերի և հատկապես որոշ բոյեվիկ "քաղաքական գործիչների" այն պնդումները, որ Հայաստանում իշխանափոխությու հնարավոր է միայն զենքի ուժով:

Ներկայումս այդ բոյեվիկ "քաղաքական գործիչները" ջանք ու եռանդ չեն խնայում, որ թավշյա հեղափոխությունը ներկայացնեն, որպես "տեղափոխություն", սակայն այդ բոեվիկները հաշվի չեն առել մի շաաաաաաաաաատ կարևոր հանգամանք՝ հեղափոխությունը իրականացրել է ՀՀ ժողովուրդը, որը գնացել է իրական ազգասերի այլ ոչ թե պոպուլիզմի ու կեղտոտ խաղի մասնագետների հետևից: ՀՀ ժողովուրդը ունի մի շատ կարևոր հատկանիշ, նա երբեք չի գնում ավանտյուրիստների և բոեվիկների հետևից:

Դիտարկենք ներկայիս քաղաքական զարգացումների ներքո երևացող մի "գործչուհու" հրապարակումները, որոնցում նա պնդում է, որ ՀՀ-ում իրահանացված հեղափոխությունը կեղծ է:

- Սկսենք նրա պահվածքից վերջին տարիներին, նա լինելով մի կուսակցության անդամ, որի շնորհիվ 2 անգամ եղել է պատգամավոր՝ անվանեց այդ կուսակցության առաջնորդին սերժիկի հաճախորդ և դուրս եկավ կուսակցությունից, սակայն այդ կուսակցությունը մինչ օրս ապացուցում է, որ չի եղել և ոչ մեկի հաճախորդը,

- Այդ "գործչուհին" իր երեխաներին ուղարկում է եվրոպական համալսարաններ ուսանելու, սակայն պատգամավորի աշխատավարձը դժվար թե կարողանար բավարարել այդ ծախսերը,

- Երևանի ավագանու ընտրություններին չհավագելով անհրաժեշտ շեմը (բայց օրենքի ուժով) այդ անձը ի հեճուկս բազմաթիվ խնդրանքների վերցրեց մանդատները, սակայն ի սկզբանե նշում էր, որ ընտրությունները կեղծված են,

- Ներկայումս անցած ընտրություններին նրա ղեկավարած կուսակցությունը հավաքելով 1%-ից մի քիչ ավել շռնդալից դուրս թռավ պայքարից:

Եվ այս անձը փորձում է բացահայտ անապացույց և պոպուլիստական հրապարակումներով հանրությանը հրամցնել այն գաղափարը, որ ՀՀ հեղափոխությունը շինծու է:

Ասեմ հետևյալը անցել են այն ժամանակները, որ ամեն մեկի ասածը կանցներ որպես իրողություն և ՀՀ-ում իրականացված հեղափոխությունից հետո հանրությունը արդեն գիտի, որ գործի մարդը չի իջնում բացահայտ ստի և մանիպուլյացիաների մակարդակի: Բոեվիկների և ստախոսների ժամանակները անցել են, սակայն ինչպես ցույց է տալիս պատմությունը դրանց ժամանակը չի էլ եղել:
     ԲՈՅԵՎԻԿՆԵՐԸ և ՄԱՆՒՊՈՒԼՅԱՏՈՐՆԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2615 | 0 | 0
Facebook