Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես անձն իր կյանքի տարբեր փուլերում, հասարակությունն էլ պետք է կարողանա ինչ-որ պահերի «ամեն ինչ ջնջի ու նորից սկսի»՝ հետևում թողնելով անցյալը

19:35, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ինչպես անձն իր կյանքի տարբեր փուլերում, հասարակությունն էլ պետք է կարողանա ինչ-որ պահերի «ամեն ինչ ջնջի ու նորից սկսի»՝ հետևում թողնելով անցյալը

Եթե հեղափոխություն է, պետք է անցյալի հարցերին պատասխաններ տաս, կարմիր գիծը գծես ու սկսես նոր կյանքը։
     Եթե անցյալի հարցերը մնում են երեկվա, այսօրվա ու վաղվա օրակարգը՝ ապագան ոչ թե անցյալի դասերի վրա ես կառուցում, այլ անցյալում։

Հասարակության, հասարակական հարաբերությունների, հանրային կառավարման էական կամ որակական փոփոխություններ ես չեմ տեսնում՝ դատելով փիլիսովայության իմ կրթության ու իմացության բագաժի, սոցիոլոգիայի, հայաստանյան ու եվրոպական քաղաքականության երկար տարիների իմ փորձառության պրիզմայով։ Չեմ տեսնում նաև արժեքային փոփոխություն էլիտաների մոտ, սոցիալական հարաբերություններում ու զանգվածների մոտ՝ կենցաղային մակարդակում։

Հեղափոխության այս պահին արձանագրվող 2 հիմնական էֆեկտներն են՝ մարդկանց մեծ սպասումները և քաղաքական էլիտայի արագ տեմպերով սերնդափոխությունը։

Դրական կողմերով հանդերձ, սա բերել է նաև ներքին արժեքային և խմբային դիմակայությունների բազմապատկման։ Ներքին բախումներն ու ռազբորկաների քանակը, անցած տարիներից մնացած հարցերը այսօրվա ու վաղվա օրվա օրակարգեր դարձնելը մեր հասարակությունը դարձնում է ինքնահոշոտող ու ինքնաոչնչացնող օրգանիզմի։ Անցածից եկող՝ հոկտեմբերի 27, մարտի 1, , , , , իրադարձային մեծ ու փոքր հարցերի շուրջ է ձևավորվում մեր սոցիումը՝ վերածվելով ինքնապարփակ ու բամբասկոտ, աշխարհի զարգացումներից կտրված «կոմունալ շենքի» ։

Դատելով ֆեյսբուքից, հասարակությունից շատերն են «հաճույք ստանում» դատական գործերի քննությունից, բռնել- բաց թողելու ու նմանատիպ թեմաներից։

Սոցիումը իրենում ուժ չի գտնում բնակչությունից հասարակության վերածվելու, ազգ դառնալու, մեծ աշխարհում իր տեղն իմաստավորելու ու զարգացման իր նպատակները ձևակերպելու ու դրանց ձգտելու համար։

Դա տեղի չի ունենա նաև առաջնորդների միջոցով, ինչքան էլ նրանց հերոսացնենք։

Հերոսացվող առաջնորդների քարը մի ծանրացրեք։ Ներսում առաջնորդը «պարտավոր չէ ոչ մեկի հետ հաշվի նստելու», բայց արտաքին միջավայրի համար նա ուղղակի «երազանք է» ՝ ոչ մի պարտավորությունից խուսանավելու տեղ չի ունենա։

Մեծ աշխարհում այսպիսի երկրներն ավելի են խրվում գավառականության ու գաղութի իրենց իսկ մտած ճահճում։
    
     Էմին Երիցյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2530 | 0 | 0
Facebook