Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոռացված Վանեվանը

Gugo Manukyan
Հեղինակ`
Gugo Manukyan
04:04, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Մոռացված Վանեվանը
    

Վանեվանը կառուցել են հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին և նրա քույրը՝ Սյունյաց իշխանուհի Մարիամը՝ 903 թվին: Այն շինված է կոփածո և սրբատաշ քարերով: Ներքուստ խաչաձև է, ունի ութկողմանի գմբեթ: Շապուհ Բագրատունին վանքին նվիրել է նաև 5 գյուղեր և ջրաղացներ: 980-ական թթ. վանքը նորոգել, պարսպապատել և երկու եկեղեցիների միջև գավիթը կառուցել է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդին՝ հետագայում՝ Գագիկ Ա թագավորը:

Վանքն ունեցել է իր գերեզմանատունը, որը գտնվում է արևելյան կողմում բարձրացող ժայռի գլխին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ վանքի տարածքում է թաղված նաև 914 թ. արաբական արշավանքի հետևանքով զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, և ոչ թե Օձունում, ինչպես ենթադրվում է: Եկեղեցին և կից կալվածքները ծառայել են որպես իջևանատուն՝ վանականների համար: Վանեվանը նաև բազմաթիվ նվիրատվություններ է ստացել XIII-XIVդդ.-ին։

XVI դարում թուրքական ցեղերի արշավանքների հետևանքով բնակավայրը և վանական համալիրը լքվում են: Այն նորից սկսում է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին: 1871-1880 թթ. վանքի շինությունները նորոգում է վանահայր Թեոդորոս Շիրակացին։ Եկեղեցին և վանական համալիրը ամբողջությամբ վերականգնվել են 1983-1988 թվերին, իսկ մինչև այդ գտնվել են հողի շերտի տակ: 2013թ.-ին արծվանիստցի գործարար երկու եղբայրներ բարեկարգել են վանական համալիրի բակը և նստարաններ տեղադրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3228 | 0 | 0
Facebook