Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հենց Մայր Տաճարում, Վազգենի մարդիկ ինձ ասացին, որ այստեղից դիակդ դուրս կգա...». Գարեգին Բ

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
17:29, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
«Հենց Մայր Տաճարում, Վազգենի մարդիկ ինձ ասացին, որ այստեղից դիակդ դուրս կգա...». Գարեգին Բ
     Իմ վերջին հանդիպումը ներկայիս չկաթողիկոս Գարեգին Բ-ի հետ եղել է 1999 թվի սեպտեմբեր ամսին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում։ Դա կաթողիկոսական «ընտրությունների» նախաշեմին էր, որին նա նախապատրաստվում էր շատ հանգիստ կերպով, որովհետև կաշառքն իր միլիարդատեր սիրուհի Լուիզ Սիմոնի կողմից արդեն խոստացվել էր և անգամ նրա մի մասը տրվել էր Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Առաջնորդարանում մենք զրուցում էինք երկուսով, երբ նա ինձ պատմեց, թե ինչպես, դեռևս իր նախորդի՝ Գարեգին Ա -ի ընտրվելուց առաջ իրեն՝ որպես կաթողիկոսական թեկնածուի, ինչպես էին ահաբեկել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը: «Հենց Մայր Տաճարում, Վազգենի մարդիկ ինձ ասացին, որ այստեղից դիակդ դուրս կգա, եթե փորձես Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին հայրապետից առաջ ընկնել, նա՛ պետք է լինի Ամենայն Հայոց Հայրապետը» (սրանք հենց Գարեգին Բ-ի բառերն են) ։
     Դրա համար էլ մեր հերոսը՝ այսօրվա Գարեգին Բ չկաթողիկոսը, որին ես հենց երբեք չեմ ճանաչել որպես օրինական կաթողիկոս, այս անգամ գործը, ինչպես ասում են, հիմքից էր բռնել։ Լևոնն այլևս չկար, և Վազգենն էր իշխանության տիրակալը, որի մոտ Ռոբիկն աշխատում էր որպես նախագահ, Սերժոն՝ որպես ծառա, իսկ Դեմիրճյանը՝ որպես օգնական։
     Վազգենին կաշառած լինելով հանդերձ, նա արդեն իրեն կաթողիկոս էր զգում, դրա համար էր, որ շատ վստահ էր և ինձ պատմեց իր հանդեպ կատարված ողջ այդ պատմությունը։ Ակնհայտ էր, որ նա ատում էր Վազգենին և դա չկարողացավ թաքցնել ինձ մոտ։ Դրա համար էլ, մինչ օրս նա հավատարիմ ծառայում է Մոսկվային, իր նման չեկիստներ Ռոբիկի և Սերժոյի հետ միասին։
     Հիմա կարո՞ղ է լինել մի բանական արարած, որ կասկածի Գարեգին Բ-ի մասնակցությանը Ազգային Ժողովում տեղի ունեցած սպանդի մեջ։
     Ես նրա հետ Արարատյան հայրապետական թեմում ծառայել եմ 6 տարի, որտեղ նա եղել է իմ ղեկավարը։ Այդ ամբողջ տարիների ընթացքում ինձ միշտ հալածել է այն բանի համար, որ ես չեմ ցանկացել ծառայել ԿԳԲ-ին, չնայած երբեք չի դադարել գնահատել իմ բարձր գիտելիքներն ու ընդունակությունները, որի մասին նա քանիցս բարձրաձայնել է հայրապետական թեմի բոլոր հոգևորականների ներկայությամբ։
     Գարեգին Բ-ն հիմա էլ Ամերիկայում է, ավելի շուտ ոչ թե հայրապետական, այլ հետախուզական առաքելությամբ, հօգուտ ռուսական կայսրության։
    
     Գրիգոր (Արծրունի) քահանա Ավետիսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7016 | 0 | 0
Facebook