Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տաթևի զրոյական միջօրեականը

11:23, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Տաթևի զրոյական միջօրեականը
     Հարաշարժության ինչ օրենք է, որ դադարի մեջ է պահում լուսնկան,
     Ղպտինների մոտ Հայկի շափրակի լծորդությամբ են բուրգերը կանգուն,
     Քանի հաչաղկոտ դևը չի ծնկել, միշտ ծաղր է անում ուրիշի կնկան,
     Ում ասպնջական ընթացքից հոգնած բարի չարքերն են էշխի մեջ անքուն։
     Էլ ինչ միջոց կա, երբ նեղի գալիս, բաղդատելով են հանգում նույն մտքին,
     Որ ժամանակի ընթացքը մեղմեն, լսածն ըմբռնեն, գուցե անքնին,
     Ով մայմունների արքայից թաքուն պահի գաղտնիքը այս անցուդարձի,
     Տաթևի վանքի սյանը նայելով թող էլ անիմաստ երբեք չթախծի։
     Համասփյուռ զրոն, նրա Ոչինչը, կամ Ամեն Ինչը՝ սկիզբն ավետող,
     Ստուգողական մի այցից հետո, Տերն էլ է թողել թաքնագիր երկտող․
     Թող աչքը դուրս գա չար սատանայի, պերճախոսինն է արժեքն այս հարցի
     Եվ նա է կիսում այսօր անկողին ու հմայքները այս նորահարսի։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3661 | 0 | 0
Facebook