Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում աշխատավարձային ֆոնդն ավելացել է 12%-ով

Ruben Grdzelyan
Հեղինակ`
Ruben Grdzelyan
10:47, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում աշխատավարձային ֆոնդն ավելացել է 12%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերության ղեկավարության և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում հանձնարարել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լիարժեք կատարել աշխատանքի նախագծային ցուցանիշները:

Հարցի շրջանակներում Ս.Վալկոն անդրադարձել է երկաթուղում նոյեմբերի 5-7-ին ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքում ժամանակավորապես դադարեցվել էր գնացքների երթևեկությունը: Ընկերության ղեկավարը նշեց, որ դրա պատճառն էր շարքային երկաթուղայինների անտեղյակությունը և պարգևատրումների հաշվարկի վերաբերյալ ղեկավարների ու կոլեկտիվի շարքային անդամների միջև արդյունավետ երկխոսության բացակայությունը: Լիարժեք զբաղվածության ռեժիմին անցնելու պայմաններում՝ 2018 թվականի 9 ամիսների արդյունքներով աշխատավարձային ֆոնդը տարվա կտրվածքով ավելացել է 11, 9% կամ 610մլն դրամով:

ՀԿԵ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ պարգևատրման կարգն արդեն վերափոխվում է, գործընթացը կլինի բավականին երկարատև ու աշխատատար: Պարգևների վճարման բարեփոխված տարբերակը թույլ կտա նվազեցնել որոշ ամիսների արտադրական արդյունքների ազդեցությունը երկաթուղայինների աշխատավարձի ընդհանուր մակարդակի վրա:

Աղբյուրը` Lragir.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4491 | 0 | 0
Facebook