Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտալսարանական դաս Հրազդանի միջնադարյան բացառիկ հոգևոր կենտրոն Մաքրավանքում

21:30, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Արտալսարանական դաս Հրազդանի միջնադարյան բացառիկ հոգևոր կենտրոն Մաքրավանքում
     Վերջերս Հրազդանի պետական բժշկական քոլեջի 101 խմբի ուսանողները դասախոս Արմեն Այվազյանի ուղեկցությամբ «Հայոց պատմություն» առարկայից արտալսարանական դաս անցկացրեցին Հրազդանի միջնադարյան բացառիկ հոգևոր կենտրոն Մաքրավանքում։ Թեև Մաքրավանքում ավարտվել են պեղումները (հնագիտական արշավախմբի ղեկավար՝ Ավիկ Գրիգորյան), սակայն պեղումների արդյունքում մաքրվել է գրեթե ամբողջությամբ հողածածկ գավիթը և երկու եկեղեցիների շրջակայքը: Հայտնաբերվել են բազմաթիվ տապանաքարեր, խաչքարեր, խեցեղեն և մետաղյա ու ճարտարապետական անչափ հետաքրքիր բազմաթիվ գտածոներ: Հաջորդ տարի կիրականացվեն գավթի ամրացման, մասնակի վերականգնման և վանական համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքները (վերականգնող ճարտարապետ՝ Արտակ Ղուլյան): Ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին Ա․ Այվազյանի բացատրությունները՝ կապված մեր համայնքի բարձրարժեք կոթողներից մեկի՝ Մաքրավանքի եկեղեցական համալիրի պատմության մասին, իրենց գիտելիքները ի ցույց դրեցին՝ փորձելով կարդալ նաև տապանաքարերի և խաչքարերի վրա եղած արձանագրությունները։ Նրանցից շատերը առաջին անգամ էին գտնվում Մաքրավանքում։
     Շնորհակալություն Մաքրավանքը նորովի բացահայտած գիտնականներին և այն բարեկարգողներին։ Պետք է ճանաչենք ու պահպանենք մեր պատմամշակութային արժեքները։
     #Makravank2018
     Աշակերտները բացահայտում են հերթական արձանագրության բովանդակությունը ..
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2482 | 0 | 0
Facebook