Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու եմ որպես պատգամավորության թեկնածու Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից

19:15, չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու եմ որպես պատգամավորության թեկնածու Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից
     Սիրելի՛ ընկերներ և հայրենակիցներ,
     Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու եմ որպես պատգամավորության թեկնածու Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
     Կարծում եմ, որ կայանալիք ընտրությունները կլինեն արդարության և ժողովրդի ցանկության վառ արտահայտումը։ Դրանք անց են կացվում արդար և ժողովրդավար երկրում և ընտության արդյունքները լինելու են արդար ժողովրդի կայացրած արդար որոշումը։
     Այսուհետև երկրում տիրելու է արդարությունը, հավասարությունը, համերաշխությունը և մարդասիրությունը: Այլևս մենք պետք է վստահ լինենք, որ մեր քվեն հասնելու է ճիշտ հասցեատիրոջը, չեն լինելու կեղծիքներ, և մենք ապրելու ենք օրենքի երկրում. երկիրը կառավարելու է ժողովրդի ընտրած քաղաքական ուժը։ Այսպիսով կարծում եմ, որ մենք միահամուռ ուժերով պատրաստ ենք պայքարել և կերտել մեր և ձեր երազած բարգավաճ և բարերեցիկ երկիրը։ Ես ՝ Վեներա Գյուլինյանս ՝ «Աբովյանի ուսանողական խորհրդի» նախագահը, արդեն բազում տարիներ է ինչ ծավալում եմ հասարակական լայն գործունեություն մեր և ձեր երկրի համար։ Մասնակցել եմ մի շարք գիտաժողովների, ազգային ժողովի լսումների ։ Արդեն բազում տարիներ շարունակ մենք կանգնած ենք հայոց բանակի, որդեկորույս մայրերի, ճակատագրի բերումով մանկատներում ապաստան գտած մի շարք մանուկների, ծերանոցներում հայտնված ծերերի կողքին, և պատրաստ եմ միշտ կանգնել ազգիս կողքին։Հուսով եմ Ձեր քվեն կվստահեք ինձ և մենք արդեն միասին կշարունակենք ծավալել ավելի լայն ու ակտիվ հասարակական գործունեություն։
    
    
     Հարգանքներով՝ Վեներա Գյուլինյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2832 | 0 | 0
Facebook