Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀԱՅԻՆ

23:09, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
ՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀԱՅԻՆ

ՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀԱՅԻՆ

Հարգելի հայրենակիցներ, պարսկահայ ամերիկաբնակ մեր հայրենակիցը, պարոն Ռոբերտ Քուրքյանը, ով իր ամբողջ կյանքում պայքարել է մեր հայրենիքի ու ժողովրդի շահը պաշտպանելու համար, 2016 թ-ի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի ղեկավարած ԱԱԾ-ի կողմից հետախուզման մեջ է գտնվում: Նրան առաջադրվել է շինծում մեղադրանք հետևյալ բովանդակությամբ ՝ կազմակերպված խմբի կողմից ահաբեկչության նախապատրաստում և հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձ: Մեղադրանքը մինչև այժմ չի կարճվել ու պարոն Քուրքյանը, ով իր մեծ ներդրումն ունի 2018թ-ի հեղափոխական պայքարի մեջ և այժմ էլ շարունակում է օգնել հայասատանաբնակ շատ մարդկանց, դեռևս գտնվում է հետախուզման մեջ ու չի կարող ազատ այցելել իր հայրենիք: Խնդրում ենք պատկան մարմիններին զբաղվել այս խնդրով և կարճել նրա դեմ բացված շինծու քրեական գործը: Պարոն Քուրքյանը արժանավոր հայորդի է ու հայրենիքին նվիրված զավակ: Նա ծնվել է 06/24/1964թ-ին, Թեհրանում, ավանդապահ հայի ընտանիքում: Իսկական արդարության մարտիկ է և դեռ մանուկ հասակում մասնակցել է Իրանում շահի դեմ մղվող պայքարին, ինչի համար բանտարկվել է Էվինի բանտում: Նախքան արցախյան ազատամարտի սկսվելը Իրանում ծանոթացել է Մոնթե Մելքոնյանի հետ և հետագայում այնտեղից ակտիվ աջակցել է արցախյան ազատամարտին՝ գործելով Վահե Շահմուրադյանի հետ միասին, Մոնթե Մելքոնյանի հրահանգներով: 2016 թվականին Սասնա Ծռեր խմբի գործողությունից ու ձերբակալությունից հետո, զգալով ժողովրդի հնարավոր հուսալքությունը, պարոն Քուրքյանը, գիտակցելով սեփական անձին ու կյանքին սպառնացող բոլոր վտանգները, փորձ կատարեց իր և իր գլխավորած թիմի վրա վերցնել պայքարի ծանրությունը, ինչի համար էլ քրեական հետապնդման ենթարկվեց: Այժմ ժամանակն է, որ արհեստականորեն ստեղծված քրեական գործը կարճվի, ինչի համար ակնկալում ենք յուրաքանչյուր գիտակից հայի աջակցությունը: Խնդրում ենք տարածեք այս տեքստը, ինֆորմացիան պատկան մարմիններին հասանելի դարձնելու համար: Նախապես շնորհակալ ենք:


     ՄՀԱ քաղաքական միավորում 13.11.2018թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5285 | 0 | 0
Facebook