Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դուալ կրթություն` երաշխավորված աշխատանք

13:05, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Դուալ կրթություն` երաշխավորված աշխատանք
     Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողների հմտությունների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությամբ պայմանավորված նոր մասնագիտական ծրագրերի ցուցադրություն՝ ՀՀ Շիրակի մարզի ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջների մասնակցությամբ:
     «Գործատուների հետ կապը ՄԿՈՒ ոլորտի համար կենսական նշանակություն ունի, իսկ դուալ համակարգը, որն այսօր փայլուն կերպով ներկայացվեց, այդ կապի պահպանման կարևոր հիմնասյուններից է: Ուսանողը տեսական մասը՝ 30 տոկոսը, անցկացնում է ուսհաստատությունում, իսկ 70 տոկոսը՝ աշխատանքի վայրում, որը նրան լիարժեք մասնագետ դառնալու հնարավորություն է ընձեռում: Այդ պատճառով մենք կարևորում ենք դուալ համակարգը և հետևողական ենք լինելու՝ այն ներդնելու նաև այլ հաստատություններում», -նշել է ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ բոլոր գործատուներին կոչ անելով ներգրավվել ոլորտի աշխատանքներում, որովհետև այն, ըստ փոխնախարարի, ուղղակիորեն կապված է իրենց բիզնեսի հետագա զարգացման հետ:
    
     http://edu.am/index
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2746 | 0 | 0
Facebook