Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

Հոդվածներ

Դիմում

09:04, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Դիմում

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Պողոսյանին հասցեագրած Հովիկ Մահորյանի 13.02.2015թ-ի և 19.03.2015թ-ի դիմումները

Պարոն գեներալ-լեյտենանտ, ունեմ ՀՀոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ
     Վ.Գասպարյանին հասցեագրած դիմումներ / թվով 14 / և վստահ եմ, որ դրանք պարոն Գասպարյանին չեն զեկուցվել, քանի որ որոշ պաշտոնատար անձիք իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» ՝ խախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նրանց պաշտոնն է բարձրացվել, եթե զեկուցված լիներ, առավել քան վստահ եմ, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանը և նրա տեղակալ Մ.Մխիթարյանը, ինչպես նաև նրանց նման մի քանի պաշտոնատար անձ կոչվածները ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության համազգեստի մեջից հանված կլինեին:
     Պարոն գեներալ-լեյտենանտ, ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած իմ առաջին դիմումի / 10.11.2012թ-ի / կապակցությամբ մեկ ամիս անց՝ 12.12.2012թ-ին հրավիրվել եմ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչություն, որտեղ պնդել եմ իմ դիմումում նշված փաստերն ու հիմնավորումները, ևս մեկ անգամ ներկայացրել եմ որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումները:
     ՆԱ վարչությունում ինձ առաջարկվեց բացատրություն գրել: Տեղյակ լինելով Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանի «թիկունքի» հաստությունից ես մտավախություն ունեի, որ իմ դիմումը պարոն Գասպարյանին չի զեկուցվի և Տ.Պետրոսյանը մեկ անգամ ևս «կպլստա» պատասխանատվության ենթարկվելուց, այդ իսկ պատճառով ՆԱ վարչությունում ինձ տրամադրված բացատրության ձևաթղթի վրա գրեցի, որպեսզի հիմք ընդունվի իմ 10.11.2012թ-ի և 16.11.2012թ-ի դիմումները և գրեցի, որ հրաժարվում եմ բացատրություն գրել, քանի դեռ ՀՀ ոստիկանության պետ պարոն Գասպարյանը ինձ չի ընդունել և լսել, քանի որ 10.11.2012թ-ի իմ դիմումում պարոն Գասպարյանին խնդրել էի, որ ինձ ընդունի և լսի:
     ՆԱ վարչությունում կատարվածի վերաբերյալ ներկայացրել եմ ՆԱ վարչությունում իմ գտնվելուց երկու օր անց՝ պարոն Գասպարյանին հասցեագրած 14.12.2012թ-ի իմ դիմումում, որտեղ նաև հայտնել եմ, որ որոշ պաշտոնատար անձիք արժանի են պատասխանատվության ենթարկվելու, ընդհուպ քրեական պատասխանատվության, եթե իմ կողմից ներկայացված փաստերով և ապացույցներով պարզվի, որ նրանց գործողություններում կամ կայացրած որոշումներում հանցակազմ է պարունակում:
     Ի պատասխան ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած իմ 10.11.2012թ-ի, 16.11.2012թ-ի և 14.12.2012թ-ի դիմումների «Հայփոստի» միջոցով ստացել եմ ՆԱ վարչությունից ուղարկած 19.12.12թ-ի թիվ 12/15-13 գրությունը հետևյալ բովանդակությամբ. «Քաղաքացի Հովիկ Մահորյանի 10.11.2012թ-ի և 16.11.2012թ-ի թվագրմամբ նույնաբովանդակ դիմումների կապակցությամբ ՆԱ վարչությունում կատարվել է ուսումնասիրություն, կազմվել է տեղեկանք և արդյունքների մասին զեկուցվել է ՀՀ ոստիկանության պետին: ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուղարկում եմ տեղեկանքի օրինակը՝ Հովիկ Մահորյանի ոստիկանությունում երկարամյա ծառայության կենսաթոշակ ձևակերպելու գործընթացը կազմակերպելու համար: Առդիր՝ տեղեկանքը «3» թերթ: Երկրորդ հասցեատիրոջը- հայտնվում է ի գիտություն»:
     Նշված գրությունը հասցեագրված էր Ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կ.Ռ. Բաբակեխյանին, իսկ պատճենը ինձ, ինձ չի տրամադրվել գրության մեջ նշված «3» թերթից բաղկացած տեղեկանքը, որը հետագայում դիմումով պահանջել եմ տրամադրել ինձ, սակայն գրավոր պատասխան եմ ստացել, որ նշված տեղեկանքը իրենից ներկայացնում է ծառայողական գաղտնիք պարունակող ներքին օգտագործման փաստաթուղթ, ուստի չի կարող այն տրամադրվել: Ես չգիտեմ ինչ գաղտնիքի մասին է խոսքը, ընդամենը ցանկացել եմ ճշտել, թե իմ դիմումները ուսումնասիրելիս ինչ է պարզվել, որոշ պաշտոնատար անձիք օրենքի խախտում թույլ տվել են թե ոչ, իմ կողմից ներկայացված որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրենքի խախտումները համապատասխանում են իրականությանը թե ոչ:
     Նշված գրությունը ստանալուց հետո ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին հասցեագրած իմ դիմումներին ի պատասխան ՀՀ ոստիկանության ՆԱ վարչությունից և Իրավաբանական վարչությունից ինձ գրավոր պատասխանում են, որ իմ դիմումները թողնվում են առանց քննարկման, քանի որ իբր ինձ արդեն սպառիչ պատասխան է տրվել, ես ոչ մի կերպ չեմ կարողանում ճշտել իմ դիմումները ուսումնասիրելիս ինչ է պարզվել, որոշ պաշտոնատար անձիք օրենքի խախտում թույլ տվել են, թե ոչ:
     Պարոն գեներալ-լեյտենանտ, որպեսզի Դուք ինքներդ համոզվեք, որ ինձ սպառիչ պատասխան չի տրվել, Ձեզ եմ ուղարկում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանին հասցեագրած իմ 10.11.2012թ-ի և 12.12.2014թ-ի դիմումները և 05.05.2014թ-ի զեկուցագիրը, որոնցում մանրամասն ներկայացված են որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված «այլանդակությունները» ՝ խախտումները, Ձեզ եմ ուղարկում նաև ի պատասխան իմ դիմումներին ՀՀ ոստիկանությունից ուղարկած բոլոր գրությունները, դրանք են՝ ՆԱ վարչության «19.12.12թ-ի թիվ 12/15-13» , «12.05.14թ-ի թիվ 12/576» , «21.05.14թ-ի թիվ 12/633» , «19.06.14թ-ի թիվ 12/735» , «03.09.14թ-ի թիվ 12/1054» , «29.09.14թ-ի թիվ 12/1145» , ինչպես նաև Իրավաբանական վարչության «19.09.2014թ-ի թիվ 2200» , «03.10.2014թ-ի թիվ 2329» , «24.12.2014թ-ի թիվ 3198»: Նշված գրություններում խոսք անգամ չկա, թե որոշ պաշտոնատար անձիք օրենքի խախտում թույլ տվել են թե ոչ:
     Ինչ վերաբերվում է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին հասցեագրած 05.05.2014թ-ի իմ զեկուցագրում ներկայացված փաստերին և հիմնավորումներին, ապա դրանք ոչ թե նույնաբովանդակ են իմ 10.11.2012թ-ի և 16.11.2012թ-ի դիմումներին, ինչպես նշված է ՀՀ ոստիկանության ՆԱ վարչության 12.05.14թ-ի թիվ 12/576 գրության մեջ, այլ դրանք ի լրումն են իմ դիմումների:
     Պարոն գեներալ-լեյտենանտ ի պատասխան իմ դիմումների սպառիչ պատասխան կլիներ այն, եթե ՀՀ ոստիկանությունից ինձ պատասխանեին, որ իմ դիմումներն ուսումնասիրելիս պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել, որ իմ կողմից ներկայացված որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումները չեն համապատասխանում իրականությանը և դա լիներ պատճառաբանված:
     Ես, ի պատասխան իմ դիմումների սպառիչ պատասխան կհամարեմ նաև այն, եթե ՀՀ ոստիկանությունից ինձ պատասխանեն, որ իմ դիմումներն ուսումնասիրելիս հայտնաբերվել են որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրենքի խախտումներ, սակայն նրանք պատասխանատվության չեն ենթարկվելու, քանի որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանի կամ նրա նման ինչ որ մի պաշտոնատար անձ կոչվածի «թիկունքը» շատ հաստ է;
     Պարոն գեներալ-լեյտենանտ խնդրում եմ Ձեզ օգնեք ինձ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնատար անձ իր կողմից թույլ տված «այլանդակության» ՝ խախտման համար պատասխանատվության ենթարկվի: Խնդրում եմ Ձեզ իմ դիմումները անձամբ զեկուցեք ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին: 2014թ-ի մայիս ամսից մինչև 2014թ-ի դեկտեմբեր ամիսը գրանցված եմ եղել պարոն Վ. Գասպարյանի կողմից քաղաքացիների ընդունելությանը:
     Պարոն գեներալ-լեյտենանտ ես գրանցվել էի Ձեր կողմից 2015թ-ի հունվարի 22-ի քաղաքացիների ընդունելությանը, այս դիմումը գրել էի և ցանկանոմ էի ընդունելության ժամանակ հանձնել Ձեզ, սակայն հաշվի առնելով ոստիկանության այդ օրերի ծանրաբեռնվածությունը, հանձինս Ձեր զբաղվածությունը / Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված / չեմ ներկայացել ընդունելությանը: Դիմումն ուղարկում եմ «Հայփոստի» միջոցով՝ 13.02.2015թ-ին:
     Գրանցված եմ եղել նաև ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանի կողմից 2015թ-ի հունվարի 29-ի քաղաքացիների ընդունելությանը, ներկայացել եմ, սակայն մեկ անգամ ևս հրաժարվել եմ ընդունելությունից, քանի որ քաղաքացիներին ընդունում էր ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության պետ պարոն Մ. Հակոբյանը, պարոն Հակոբյանի հետ մեկ անգամ ևս հանդիպելը անիմաստ եմ համարում:
     Պարոն գեներալ-լեյտենանտ, խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ:

Դիմող՝ Հ. Մահորյան 13.02.2015թ.


     Պարոն գեներալ-լեյտենանտ Ձեզ հասցեագրած 13.02.2015թ-ի իմ դիմումով հայտնել էի, որ ունեմ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ.Ս. Գասպարյանին հասցեագրած դիմումներ / թվով 14 / և վստահ եմ, որ դրանք պարոն Գասպարյանին չեն զեկուցվել, քանի որ որոշ պաշտոնատար անձիք իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» ՝ խախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նրանց պաշտոնն է բարձրացվել, եթե զեկուցված լիներ, առավել քան վստահ եմ, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանը և նրա տեղակալ Մ.Մխիթարյանը, ինչպես նաև նրանց նման մի քանի պաշտոնատար անձ կոչվածները Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության համազգեստի մեջից հանված կլինեին:
     Նշված դիմումով խնդրել էի Ձեզ օգնել ինձ, խնդրել էի միջոցներ ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնատար անձ իր կողմից թույլ տված «այլանդակության» ՝ խախտման համար պատասխանատվության ենթարկվի, խնդրել էի Ձեզ նաև, իմ դիմումները անձամբ զեկուցեք ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին:
     Ի պատասխան Ձեզ հասցեագրած 13.02.2015թ-ի իմ դիմումի, 27.02.2015թ-ին «Հայփոստի» միջոցով ստացել եմ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից ուղարկած 23.02.2015թ-ի թիվ 12/203 գրությունը, որով ինձ հայտնում են, որ իմ 13.02.2015թ-ի դիմումին ընթացք չի տրվում, քանի որ իբր թե ինձ բազմիցս տրվել են պատասխան գրություններ:
     Այո, ի պատասխան իմ դիմումների ստացել եմ պատասխան գրություններ, սակայն դրանք սպառիչ պատասխաններ չեն, ինչպես նախկին գրությունների մեջ է նշված, այլ դրանք պատասխաններ են ընդամենը պատասխանելու համար: Ձեզ էի ուղարկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանին հասցեագրած 10.11.2012թ-ի և 12.12.2014թ-ի իմ դիմումների և 05.05.2014թ-ի զեկուցագրի պատճեները, ինչպես նաև ի պատասխան իմ դիմումների ՀՀ ոստիկանությունից ինձ ուղարկած բոլոր գրությունները, որպեսզի Դուք անձամբ համոզվեիք, որ ինձ սպառիչ պատասխան չի տրվել, այսինքն ինձ չեն պատասխանել, թե իմ կողմից ներկայացված որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրենքի խախտումները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, ոստիկանության որոշ պաշտոնատար անձինք օրենքի խախտում թույլ տվել են թե ոչ:
     Պարոն գեներալ-լեյտենանտ, այժմ ներկայացնում եմ ոստիկանության որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրենքի խախտումներ և խնդրում եմ որ ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունից պատճառաբանված պատասխանեն դրանք համապատասխանում են իրականությանը թե ոչ, նշված խախտումները ներկայացրել եմ ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին հասցեագրած 10.11.2012թ-ի իմ դիմումում, այսինքն խախտումներից անցել է 5-6 ամիս, դրանցից են՝.
     1/ Ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը կատարվել է օրենքի խախտումով:
     2/ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ, Պետրոսյանը և նրա տեղակալ Մ. Մխիթարյանը ապօրինի հրաժարվել են ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու հրամանին ծանոթացնել և հրամանի պատճենը ինձ տրամադրել:
     3/ Ոստիկանության ՇՄ վարչությունից ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու հրամանի պատճենի փոխարեն ինձ են տրամադրել հրամանից քաղվածք / Ոստիկանության ՇՄ վարչությունից հրամանից քաղվածք տրամադրելով փորձել են ինձ համոզել, որ Ոստիկանության Արթիկի բաժնում ճիշտ են ասել, որ իրենք իրավունք չունեն հրամանի պատճենը տրամադրել /:
     4/ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվել են 2012թ-ի մայիսի 11-ից մինչև 2012թ-ի հունիսի 1-ը ոստիկանությունում ծառայելու իմ իրավունքը վերականգնել:
     5/ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվել են ինձ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսել:
     Պարոն գեներալ-լեյտենանտ, ի պատասխան իմ դիմումների ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից և Իրավաբանական վարչությունից ինձ պատասխանում են, որ իբր թե իմ դիմումները մանրամասն զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին: ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանը դեպքերը թաքցնող ոստիկանության պաշտոնատար անձանց մասին խոսելիս զզվանքով է խոսում, ես այդպիսի փաստեր եմ ներկայացրել, հիմա ինչ, հավատամ, որ իմ դիմումները զեկուցվել են պարոն Գասպարյանին, իհարկե չեմ հավատում, իսկ այդ փաստերը վերաբերվում էին 2008թ-ին ինձ ծեծի ենթարկելու դեպքին, դրանցից են.՝
     1/ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ / այն ժամանակ դեռևս պետի օպերատիվ գծով տեղակալ / Տ. Պետրոսյանը թաքցրել է ինձ ծեծի ենթարկելու մասին ՇՄ դատախազի տեղակալ Ա. Պապիկյանի կողմից իրեն կատարված հեռախոսով ահազանգը / չի գրանցվել թիվ 2 մատյանում /:
     2/ Նույն Տ. Պետրոսյանը թաքցրել է ինձ ծեծի ենթարկելու փաստով ականատեսին՝ ՇՄ դատախազի տեղակալ Ա. Պապիկյանին, ում նախաքննության ժամանակ գրավոր միջնորդել էի, որպեսզի քննիչը որպես վկա ներգրավեր:
     3/ Ինձ ծեծի ենթարկելու փաստով իմ հաղորդումը Ոստիկանության ՇՄ վարչությունում մեկ ամիս թաքցվել է, միայն մեկ ամիս անց է հաղորդում տրվել ՀՀ ոստիկանության հերթապահ մաս;
     4/ 2008թ-ին իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացվեց և ինձ անհիմն մեղադրանք առաջադրվեց Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ժորա Պետրոսյանի կողմից, այն դեպքում, երբ ես ոստիկան էի, այսինքն պետական ծառայություն իրականացնող անձ, ինչու նյութերը չուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն;
     Պարոն գեներալ-լեյտենանտ, այսպիսի «այլանդակությունները» ՝ խախտումները չեն կարող վաղեմության ժամկետ ունենալ, խնդրում եմ, որպեսզի ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունից ինձ պատճառաբանված պատասխանեն դրանց վերաբերյալ նույնպես;
     Պարոն գեներալ-լեյտենանտ, ամենայն պատասխանատվությամբ Ձեզ նույնպես հայտնում եմ, որ իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում իրականացվեց, ինձ անհիմն մեղադրանք առաջադրվեց և առաջին ատյանի դատարանը ինձ անհիմն դատապարտեց իմ ինքնասիրությունն ու արժանապատվությունը չվաճառելու համար, այսինքն չեմ կատարել որոշ պաշտոնատար անձանց շատ մեծ ցանկությունը՝ չեմ հաշտվել եղբորս ՌԴ շահագործման ուղարկող և ինձ՝ ոստիկանիս ծեծի ենթարկող Ռ. Մաթևոսյանի հետ;
     Իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ կա այսպիսի նախադասություն.՝ «Հովիկ Մահորյանի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է իրականացվեր» ;
     Եթե 2008թ-ին իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում իրականացնելու և անհիմն դատապարտելու մասին իմ զեկուցագրերին ժամանակին ընթացք տրվեր, ապա դեռևս այն ժամանակ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ կոչված Տ.Պետրոսյանը ոստիկանության համազգեստի մեջից հանված կլիներ և չէր փորձի 2012թ-ին ինձ կենսաթոշակից զրկել;
     Պարոն գեներալ-լեյտենանտ խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել, որպեսզի իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք տրվեն և յուրաքանչյուր պաշտոնատար անձ իր կողմից թույլ տված «այլանդակության» ՝ խախտման համար պատասխանատվության ենթարկվի;
     Խնդրում եմ Ձեզ իմ դիմումները անձամբ զեկուցեք ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին, եթե զեկուցեք ես վստահ եմ, որ պարոն Գասպարյանը ինձ կընդունի և կլսի;

Դիմող՝ Հ. Մահորյան 19.03.2015թ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1599 | 0 | 0
Facebook
COMMENT.am