Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սոցիալական պետությունը իհարկե ենթադրում է աշխատողների կողմից աշխատելու անընդունակ անձանց հոգալու որոշակի պարտավորություն։

07:59, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Սոցիալական պետությունը իհարկե ենթադրում է աշխատողների կողմից աշխատելու անընդունակ անձանց հոգալու որոշակի պարտավորություն։

Սոցիալական պետությունը իհարկե ենթադրում է աշխատողների կողմից աշխատելու անընդունակ անձանց հոգալու որոշակի պարտավորություն։

Սակայն, սա ծայրահեղություն չի կարող լինել։ Պետությունը չպետք է խրախուսի չաշխատելը։

Մյուս կողմից աշխատանքը պետք է ենթադրի համարժեք վարձատրություն, որ աշխատողը կարողանա ապահովել իր նվազագույն կենսաապահովումը։

Դա չի ենթադրում միայն աշխատավարձի կամ թոշակի բարձրացում, այլև ծախսերի կրճատում։ Օրինակ, Հայաստանում կոմունալ վճարները, բենզինի գինը ու հիփոթեքային վարկի տոկոսադրույքը չափազան բարձր են համեմատած միջին եկամտի հետ։

Դրա արդյունքում այդ ոլորտները՝ բանկային, կոմունալ կամ բենզինի վաճառք, գերշահույթ են ստանում, իսկ վարչապետը ժողովրդին կոչ է անում աշխատել։

Իրականում, պետությունը պետք է այնպես կարգավորեր ֆին համակարգը, որ 12% վարկի փոխարեն ունենայինք 4% վարկ, երեք անգամ էժան սակագներ կոմունալների ու բենզինի գնի մասով։

Ահա թե ինչի մասին պետք է խոսեր վարչապետը։
    
    
     Հայկ Գրիգորյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2256 | 0 | 0
Facebook