Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի:

01:09, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի:
     《Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի: 》 Ֆեյսբուք սոց ցանցի իր էջում գրել է, ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանն։ Այս կերպ Վիգեն Սարգսյանն ծաղրել և փնովել է վարչապետ Նիկոլ փաշինյանին։ Մանրամասներն ստորև։ https://m.facebook.com/story.php?story_fbid=196642247917822&id=18715480553323
    
3
    
    
Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ.... կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի... Որքան դժվար է իշխանություն լինելուց հետո ընդդիմություն դառնալը, այդքան հեշտ է երևում հակառակը: Հենց այն պահին, երբ ՀՀԿ-ն պատրաստվում է ստանալու վարչապետ Փաշինյանի կառավարության ընդդիմության խորհրդարանական քվեն, վարչապետի պաշտոնակատարը վստահորեն սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները` իր անգործության մեջ փորձելով գտնել ժողովրդի մեղքը: Պարո՛ն Փաշինյան, բարի գալուստ իշխանության աշխարհ: Պատկերացնո՞ւմ եք, այսուհետ ժողովուրդը Ձեզանից է ճանապարհ, դպրոց, հիվանդանոց, թոշակ և անգամ նպաստ պահանջելու: Այլևս դա Ձեր պարտականությունն է: Քննադատելու փոխարեն եկել է աշխատելու ժամանակը: Համաձայն եմ, դա այդքան էլ դյուրին չէ: Ուզում էի մանրամասն վերլուծել Ձեր այս ելույթը, բայց կարդալով մեր համաքաղաքացիների մեկնաբանությունները, հասկացա, որ նույնիսկ Ձեզ չի հաջողվելու ժողովրդին մոլորության մեջ գցել Ձեր ճառերով: Ոնց որ քոմմենթներում իրավիճակ է փոխվել.... Մարդկանց պետք են իրական աշխատատեղեր, դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, հարգանք նախկինում կատարված ներդրումների և ներդրողների նկատմամբ, թե չէ վիճակն է՛լ ավելի կվատանա և ոչ միայն արտաքին քաղաքականության բնագավառում: Ի դեպ, Ձեզ նորից, ինչպես և ԱԺ-ում Ձեր «10 տնտեսական փաստ» ելույթի համար, լրիվ սխալ թվեր էին տվել: Ո՞վ է Ձեր էկոնոմիկայի նախարարը կամ ռեֆերենտը: Հիմա սկսում եմ հասկանալ, թե ինչո՞ւ էիք Դուք միշտ մտածում, որ ռեֆերենտները սուրճ դնողներն են: Հայաստանում աշխատողների և հարկ վճարողների թիվը 350.000 չէ, այլ առնվազն 500.000: Դա` չհաշված գյուղատնտեսությունը, որից Դուք պատրաստվում եք «փրկել» երկիրը: Ի դեպ, Ձեր խորհրդականը վերջերս սպառնում էր կրճատել մոտ 150.000 պետական աշխատատեղ` հույս ունենալով, որ դրանք կտեղափոխվեն մասնավոր հատված: Արդյո՞ք դա արվելու է արտահերթ ընտրություններից առաջ, թե՞ անմիջապես հետո: Կարծում եմ, ճիշտ կլինի նախօրոք ասել, որ պոտենցիալ կրճատվողներն իմանան ո՞նց քվեարկեն դեկտեմբերի 9-ին: Խնդրում եմ, յոթ անգամ չափե՛ք, մեկ անգամ արեք, թե չէ կարող է նորից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջանա: Եվ վերջապես, Ձեր այս ելույթում հայտարարում եք, որ կտրելու եք մարդկանց նպաստը, որ գնան աշխատեն: Դա ֆինանսների նախարարությունից առաջարկած կլինեն Ձեզ` փող խնայելու համար: Գիտե՞ք, սովորաբար այդպիսի «բարեփոխումներից» առաջին հերթին տուժում են ամենաանապահովներն, ովքեր աշխատել իրոք չեն կարող: Մի՛ արեք դա, պարզապես մի՛ արեք:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1644 | 0 | 0
Facebook
COMMENT.am