Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարզից էլ պարզ է, որ որևէ դաշինք բացառված է. ՔՊ խոսնակ

00:43, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Պարզից էլ պարզ է, որ որևէ դաշինք բացառված է. ՔՊ խոսնակ
     Պարզից էլ պարզ է, որ որևէ դաշինք բացառված է: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանի Հանրապետական ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են: Հարցին, թե ամեն դեպքում գաղափարական առումով արտաքին քաղաքական դաշտում նմանություններ տեսնում է ՔՊ-ի և ՀՀԿ-ի դիրքորոշումների առումով, Վահան Կոստանյանն ասաց. «Կառավարությունը վերջին վեց ամիսներին չի ունեցել արտաքին քաղաքական փոփոխության մանդատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից և գործել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանձնառությունից»:
    
    
     https://www.armdaily.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2684 | 0 | 0
Facebook