Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխատասիրությունը կապ չունի հանճարի կամ տաղանդի հետ. Վասակ Դարբինյան

23:13, կիրակի, 11 նոյեմբերի, 2018 թ.
Աշխատասիրությունը կապ չունի հանճարի կամ տաղանդի հետ. Վասակ Դարբինյան
     Աշխատասեր ու ծույլ ոչ թե ծնվում են, այլ դառնում: Աշխատասիրությունը կապ չունի հանճարի կամ տաղանդի հետ, աշխատանքը բնազդի թելադրանք է, ամենասովորական՝ ուտելու բնազդի:
     Եթե դու մարդուն հացի փշրանքներ (նպաստ, այսինքն) ես տալիս, որ սովից չմեռնի ու ի նշան երախտագիտության՝ առերևույթ խոնարհվի քո առաջ, իսկ քո բացակայությամբ հայհոյի քեզ, ընտրի քեզ՝ քո սահմանած 5 կամ 10 հազար դրամ ընտրակաշառքով, զրկելով նրան (հարկերով, ճնշելով, հեռանկարը սևացնելով, 50/50-ով և այլն) այլ կերպ ապրելու հնարավորությունից ու միակ ԵԼՔ հուշելով արտագաղթը, ապա բնական է, որ 800 հազար մարդ վարժվելու է ծուլությանը, ձրիակերությանը, բոմժությանն ու անբանությանը:
     Ինչ-որ բանի վարժված ու դրանից մինչև կոկորդը կուշտ, դրանից մինչև կոկորդը զզված ժողովուրդը չի կարող անմիջապես վազվզել աշնանացանի դաշտերում և ուտելիք կամ վարձատրություն գտնել արձակ դաշտերի ամայության մեջ:
     Չի կարող օդում գոյանալ աշխատասիրություն, եթե դու չես կասեցնում այս ծուլությունը, ձրիակերությունն ու բոմժությունը, եթե միջավայր չես ստեղծում:
     Չի կարող գոյանալ աշխատանք՝ օդում, քանի դեռ դրա արդյունքը երաշխավորված չէ նվազագույն հաշվարկներով:
     Առայժմ այսքանը:
    
     Վասակ Դարբինյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2669 | 0 | 0
Facebook