Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արահետ պրոդյուսերական կենտրոնը դարձավ 1 տարեկան

21:30, կիրակի, 11 նոյեմբերի, 2018 թ.
Արահետ պրոդյուսերական կենտրոնը դարձավ 1 տարեկան
     Արահետ պրոդյուսերական կենտրոնը դարձավ 1 տարեկան։
     Այս մեկ տարվա ընթացքում շատ բան սովորեցինք, հասկացանք ճիշտ մուտքը թատերական աշխարհ, սովորեցինք լուրջ վերաբերվել ընտրած մասնագիտությանը և մասնագիտական շատ նրբություններ, որոնք մեզ կօգնեն կյանքը ճիշտ ապրել, և ամենամեծ բանը, որ սովորեցինք, դա կյանքում և մասնագիտության մեջ լինել և մնալ ՄԱՐԴ․․․ Արահետ պրոդյուսերական կենտրոն․․․ հենց այստեղ սովորեցինք կյանքի փորձություններից արժանապատվորեն դուրս գալ, սովորեցինք ճիշտ գնահատել ժամանակը․․․․։ Շատ շնորհակալ ենք ձեզ՝ Արահետ պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Ստեփանյան, դասախոս Սեդա Հունանյան շնորհակալ ենք նաև մեր ավագ ընկեր Արփիից մեր առաջին քայլերում օգնելու համար․․․ Դուք մեզ օգնեցիք հասնել այս ամենին, սովորեցրիք ամեն, ամեն ինչ, չխնայելով ոչինչ․․․ Շնորհակալ ենք մեզ այցելած բոլոր հյուրերին, արվեստի աշխարհում իրենց հիշողություննրով ու մասնագիտական փորձով կիսվելու համար։ Մաղթում ենք Արահետ պրոդյուսերական կենտրոնին երկար տարիների հանրօգուտ աշխատանք, ապագայում այնպիսի սաներ, որոնք կշարունակեն քայլել այն ճանապարհով, որի սկիզբը դրեցինք մենք․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2392 | 0 | 0
Facebook