Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չէի պատկերացնում, որ Սերը դեպի Երևանը ինձ կտա այսքան անակնկալներ ․ Մաննե

21:10, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Չէի պատկերացնում, որ Սերը դեպի Երևանը ինձ կտա այսքան անակնկալներ ․ Մաննե
     Հայ կինոռեժիսոր, վավերագրող Մաննեն Նոյմբերի 2-ից 6-ը մասնակցում էր Մինսկում տեղի ունեցած ՛՛Լիստապադ Միջազգային կինոփառատոնին ՛՛ և հերթական անգամ ներկայացնում էր Հայաստանը ։ Հեղինակն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է կարճ հոլովակ, որը պատմում է ֆիլմի շրջագայության մասին մակագրելով
     Ֆիլմի ռեժիսոր` Մաննե Պրոդյուսեր` Արարատ Գրիգորյան ։
     Ֆիլմը նկարահանվել է ուսումնառության շրջանակում ։ Մինսկում այն մասնակցում էր կինոդպրոցների մրցույթին, որտեղ Մաննեն ներկայացրեց Երևանի Թատրոնի և Կինոյի ինստիտուտը, Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցը ։ Սա 15-րդ երկիրն է, որտեղ ներկայացվեց ՛՛Ադապտացիան՛՛ ։ Այն ստացել է 11 միջազգային մրցանակ, ցուցադրվել է Չինաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում, Գերմանիայում, Բելառուսում և այլուր ։
     Հեղինակը բավականաչափ պատմել է մամուլին ֆիլմի և շրջագայությունների մասին ։ Այս անգամ նա ավելացրեց
     - Չէի պատկերացնում, որ Սերը դեպի Երևանը ինձ կտա այսքան անակնկալներ ։ Հույս ունեմ որ երկրորդ ֆիլմս նույնպես ինձ որոշակի ճանապարհ կտա անցնելու, իսկ երրորդը այժմ սցենար գրելու փուլում է ։ Սա ամենահաճելի ժամանակն է կինոյում, երբ դու բոլորովին ազատ ես և գրչիդ ես հանձնում բոլոր անիրագործելի մտքերդ, որպեսզի հետո տանջվես գրածդ իրականություն դարձնելու համար ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4763 | 0 | 0
Facebook