Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՄԱՆ ՄԱՍԻՆ

17:21, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՄԱՆ ՄԱՍԻՆ


     Սույն թվականի հոկտեմբեր ամսին մի խումբ երիտասարդների կողմից նախաձեռնվեց ավանդական հայկական կուսակցություններից մեկի` Արմենական կուսակցության, վերածնման, ասել է թե` վերահիմնադրման աշխատանքները: Արմենական կուսակցությունը` ստեղծված 1885 թվականին, Արևմտյան Հայաստանում, գաղափարական հայրեր ունենալով` Մ. Փորթուգալյանին, Մ. Խրիմյանին, Ռ. Պատկանյանին, այսօր ևս իր գաղափարաբանությամբ, ազգային արժեքների պահպանման և տարածման առումով ունի կարևոր առաքելություն ո´չ միայն Հայաստանյան իրականության մեջ, այլև աշխարհասփյուռ Հայության կյանքում: Արմենական կուսակցության վերահիմնադրումը կախված չէ այսօրվա կամ վաղվա քաղաքական իրավիճակների հետ, այն չի´ գալիս կանգնելու մի շարք կուսակցությունների կողքին, որպես հերթականը, այլ ունի հստակ անելիք` ազգայինի պահպանման, մեր նախնիների երազանքների, ազգային իդեալների կերտման գործում իր ակտիվ դերակատարությունը ունենալու համար:
     Արմենական կուսակցության նախաձեռնող խմբի կողմից արդեն իսկ մշակվել են ՀՀ արտաքին քաղաքականության, Հայկական հարցի, Արցախի և Նախիջևանի խնդիրների, Արևմտյան Հայաստանի, պաշտպանության և անվտանգության, ժամանակակից քաղաքական առաջադրանքների, սոցիալ- տնտեսական և մի շարք այլ հարցերի վերաբերյալ լուծումների նախագծեր, որոնք ավելի մանրամասն կներկայացվեն առաջիկայում:
     Արմենականության պատմական անրհաժեշտությունը հիմնավորված է արդի աշխարհի զարգացման միտումներով, սուրբ Ավետարանի պատգամներով, և Հայ ազգի զավակներին` այլասերություններից զերծ պահելու, Հայկական զարմերի գոյության հավիտենականության նպատակադրմամբ, Պատմական Հայրենիքի վերատիրման գերագույն իղձով:
     Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ ազգային ուժերի հետ` համընդհանուր նպատակներին հասնելու համար, և´ Հայաստանում, և´ Հայաստանի սահմաններից դուրս:

Արմենական Կուսակցության Նախաձեռնող խմբի
     Մամլո Դիվան

09.11.2018թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4078 | 0 | 0
Facebook