Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գործարարն ու հոգևորականները». զվարճալի եղելություն

16:37, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
«Գործարարն ու հոգևորականները». զվարճալի եղելություն

Ամերիկյան փոքրիկ քաղաքներից մեկում նորաթուխ գործարարը որոշում է գինետուն բացել, բայց մի նուրբ խնդրի է բախվում, որովհետև գինետունը կառուցվելու էր եկեղեցուց ոչ հեռու: Տեղի հոգևորականներին, բնականաբար, դա դուր չի գալիս, և եկեղեցական յուրաքանչյուր արարողության ժամանակ նրանք առիթը բաց չեն թողնում` նզովքի խոսքեր հնչեցնելու քաղաքի բոլոր գինետների ու մասնավորապես կառուցվող պանդոկի հասցեին` հավատացյալներին կոչ անելով աղոթել, որ Աստված պատժի գործարարին ու նրա կառուցվող հաստատությունը:

Պանդոկի բացման արարողությունից մեկ օր առաջ ուժեղ ամպրոպ է լինում, կայծակը խփում է նորակառույցին, և պանդոկն ամբողջովին այրվում է: Եկեղեցու սպասավորները շատ են ուրախանում, բայց պանդոկի տերը նրանց դատի է տալիս` պահանջելով պատճառված վնասի հատուցում: Դատավարության ժամանակ հոգևորականները հերքում են հայցվորի բոլոր մեղադրանքները:

Լսելով երկու կողմին` դատավորն ասում է.

«Ես առայժմ չգիտեմ` ինչ որոշում կայացնել, բայց գործի նյութերից կարելի է եզրակացնել, որ պանդոկի տերը հավատում է աղոթքի զորությանը, իսկ եկեղեցու ղեկավարությունը չի հավատում»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3514 | 0 | 0
Facebook