Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

էքսկուրսիա, որի նպատակն էր օժանդակել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը

Վանաձորի 11 ավագ դպրոց
Մամուլի խոսնակ`
Վանաձորի 11 ավագ դպրոց
10:12, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
էքսկուրսիա, որի նպատակն էր օժանդակել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը

2018 նոյեմբերի 5ին, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի դասղեկներ Սոսաննա Ավագյանի/11տնտեսագիտական/ և Լալա Միրզոյանի /11 պատմական հոսք/ կողմից կազմակերպվել էր էքսկուրսիա, որի նպատակն էր օժանդակել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
     Դրա շրջանակներում աշակերտները հնարավորություն ունեցան լինելու Հայաստանի առաջատար բանկերից Ինեկոբանկում և ԻնգոԱրմենիա ապահովագրական ընկերությունում:
     Ինեկոբանկում հաճախորդների սպասարկման բաժնի պատասխանատուն ներկայացրեց բանկի բաժինները, գործունեությունը, որից հետո անցկացրեցին տեղեկատվական բնույթի դասախոսություն - ցուցադրություն: Հարց ու պատասխանի ընթացքում աշակերտները դրսևորեցին իրենց առարկայական գիտելիքները ձեռնարկատիրություն առարկայից, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
     ԻնգոԱրմենիա ապահովագրական ընկերությունում հմուտ դասընթացավարը անցկացրեց 20 րոպեանոց դասախոսություն ապահովագրական ընկերությունների մասին: Ընթացքում քննարկումներին ընդգրկեց նաև աշակերտներին, ովքեր բավական ակտիվ էին պատասխանում հարցերին: Մրցույթային հարցին պատասխանած 11 տնտեսագիտական հոսքի աշակերտուհի Անի Շահվերդյանը ստացավ հնարավորություն 1 շաբաթ այցելել Ինգո Արմենիայի Վանաձորի մասնաճյուղի և գործնականորեն ծանոթանալ գործունեությանը և աշխատանքներին:
    
     Աշակերտները բացառիկ հնարավորություն ունեցան լինել նաև Կենտրոնական բանկում:
     Այստեղ ծանոթացան Հայկական դրամի ստեղծման պատմությանը, դրամի տեսակների զարգացման պատմական ընթացքին, տեսան տարբեր դարաշրջանների և ազգերի հատած դրամներ, թղթադրամներ: Աշխատակիցը ցուցադրեց 2018թ-ից շրջանառության մեջ դրվող նոր թղթադրամները, հայտարարված մրցույթի արդյունքում ներկայացված և մրցույթը չհաղթահարած նմուշները: Սարքի օգնությամբ սովորեցին տարբերել կեղծ և իսկական դրամը, ծանոթացան հոբելյանական նմուշներին, ստացան նվերներ:

Ազգային արժեքների ճանաչողության նպատակով այցելեցինք նաև Մեգերյան կարպետ գորգագործականը, որտեղ աշակերտները ծանոթացան գորգագործության արվեստին: Հմուտ

էքսկուրսավարը ներկայացրեց ինչպես են հնում ներկայում մանում թելը, ներկում, օրինակով ներկայացրեց գորգագործության տեխնիկան, դժվարությունները: Գործարանի թանգարանային հատվածում ծանոթացան պատմական և ազգային արժեք ներկայացնող ցուցանմուշներին, գորգագործական նախշերին: Գորգերի մշակման բաժնում աշակերտներին գործնականորեն ցուցադրեցին ինչպես են գորգը բերում ապրանքային տեսքի:
     Ուսումնաճանաչողական էքսկուրսիան բավականին հագեցած էր և ապահովում էր մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2408 | 0 | 0
Facebook