Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

«Աստծուն փնտրելու ճամփին ես գտա սուրբ Էջմիածինն ու իմ Հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առաջ». Վեհափառ Վազգեն Առաջինի իմաստավոր խոսքը

18:29, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
«Աստծուն փնտրելու ճամփին ես գտա սուրբ Էջմիածինն ու իմ Հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առաջ». Վեհափառ Վազգեն Առաջինի իմաստավոր խոսքը
     «Աստծուն փնտրելու ճամփին ես գտա սուրբ Էջմիածինն ու իմ Հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առաջ» . Վեհափառ Վազգեն Առաջինի իմաստավոր խոսքը եզակիորեն ամփոփ էր, ասես իր վեհաշուք կերպարի ու անբասիր գործունեության բնութագիրը։ Եվ, տարիներ անց, տպագրվելիք իմ գրքում այն դարձրի նրա հետ անցկացրած զրույց֊խոհի բնաբան։
     Անմոռաց այդ օրը հայոց Հայրապետը զվարթ տրամադրություն ուներ։ Մոտիկից կաթողիկոս չտեսած ժուռնալիստ, հարցերը ձևակերպում էի փքուն, հաճախ` գրաբարյան բառ ու բանի «համեմումներով» … Պատճա՞ռը. Վեհապե՛տ, լավ գիտեմ` ուր եմ հայտնվել… թե՞ իմացությունս էի «ցուցանում» ջահելաբար։ Վեհափառը սկզբում ժպտում էր թեթևակի, ապա պատասխանում իր խոհուն լրջությամբ։ Րոպեներ անց «իջա հողին», զգացի նաև, որ մեծանուն զրուցակիցս ինձ «ընդունեց» ։ Ավարտին` նրա գոհունակ հայացքը, ջերմագին վերաբերմունքը անձիս հանդեպ՝ դրա վկայությունն էր։ Իսկ «իրեղենը» ՝ իր երկասիրություն-գրքի ընծայագիրն էր. հայերենի, մեր եկեղեցու պատմության իմ «քաջիմացությունը», նրա բառով ասած…
     Հրաժեշտից առաջ օրհնեց Հայրապետաբար և առաջարկեց լուսանկարվել…
    
     Հակոբ Մարտունի
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
747 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ