Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Հայաստանի հպարտ քաղաքացին Քյարիմն էր, ոչ թե ազերիներին սեր խոստովանողներդ

17:46, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Հայաստանի հպարտ քաղաքացին Քյարիմն էր, ոչ թե ազերիներին սեր խոստովանողներդ
     Ադրբեջանասերները ռոբի ֆեյքերին տվեցին անցան՝ մկներից արագ բազմանալու պրոցեսում։ Վերջապես ի՞նչ է ձեր ուզածը։ Ինքնագովազդման ուրիշ տարբերակ չմնաց՝ հայ զինվորի արյան կարոտ ազերներին սեր խոստովանելով եք ձեր մասին հիշեցնում, հա՞, իմա՞մստը... Ախր լավ գիտեք, գիտակցում եք, որ նման կերպ ընդհամենը ատելության եք արժանանալու (չհաշված մի երկու ծանոթ_բարեկամ, կամ ձեր նման ինքնագովազդման մոլուցքով տարվածներ), որոնք ազերասերների և ազերապաշտմաների ոհմակ կազմած մեծ_մեծ ճառերից առաջ կմոռանան ամեն ինչ, կմոռանան անգամ ղարաբաղյան ազատամարտից մինչև մեր օրերում ազերիների գնդակից զոհված մեր զինվորներին, մեր եղբայրներին...
     Մեկը ազերին սեր է խոստովանում, մյուսը՝ հետը ընկերություն անում, մեկը ազերներին հայից լավ ազգ է անվանում, մյուսը՝ ազերից երեխա է ցանկանում...
     Ժողովու'րդ, էս ու՞ր եք գլորվում... Դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ամեն մի անմեղ հերոս հայորդու պատկերը աչքիս առաջ է, դեռ ամեն անգամ (ու մինչև կյանքիս վերջ) ես նրանց հոգու հանգստության համար մոմ եմ վառելու, նրանց մայրերը, կանայք, քույրերն ու երեխաները երբեք լիաթոք չեն ծիծաղելու, ինչու՞, որ դուք ազերիներին սիրե՞ք, հա՞, իսկ ով ձեր կարծիքները չի կիսում հետամնաց ու կարծրացած մտածելակերպի տեր մարդ անվանե՞ք։ Եթե այդպես է, ես հետամնաց եմ, որովհետև ես իմ տղային չեմ կարող ասել սիրիր ադրբեջանցուն, երբ ադրբեջանցի մայրը իր որդուն ասում է՝ հայը վատն է, հող է գողացել, մարդ է սպանել, ես իմ երեխային չեմ կարող ասել տղա'ս, ադրբեջանցին լավն է, երբ իմ տղայի հասակակից, ադրբեջանական մանկապարտեզ գնացող երեխաներին դեռ այդ տարիքից հային ատել են սովորոցնում...
     Տղաս՝ Միկան, դեռ 5 տարեկան չկա, բայց բանակ գնալու, երկիրը պաշտպանելու, հզոր զենքեր ստեղծելու և շատ կներեք, բայց ձեր սիրելի ազերներին սպանելու մասին է խոսում, բայց ոչ նրա համար, որ մեր մանկապարտեզում կամ ընտանիքում նրան դա են սովորեցնում, պարզապես 2 տարեկան Միկան լսել ու տեսել է թե ինչ էր կատարվում իր շուրջը ապրիլյան պատերազմի օրերին, ու նա այդ ամենը հիշում է, իսկ դուք այդ ամենը այսքան շուտ մոռացաք...
     Դուք ինքներդ ձեզ Հայաստանի հպարտ քաղաքացի եք անվանում՝ բայց միայն ֆեյսբուքյան ստատուսներում այդպես գրելով ու հեղափոխության օրերին լայվ մտնելով դուք հպարտ քաղաքացի չեք կարող դառնալ, Հայաստանի հպարտ քաղաքացին Քյարիմն էր... Դուք եթե մի կաթիլ հպարտություն ունենայիք, ազերիների հանդեպ ձեր զգացմունքների մասին ԳՈՆԵ կլռեիք...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1215 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ