Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Չորս կետերից որի՞ց պիտի հրաժարվի ներկա իշխանությունը, որպեսզի վճարած լինի ՛՛իշխանափոխությունը անցնցում հանձնելո

13:47, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Չորս կետերից որի՞ց պիտի հրաժարվի ներկա իշխանությունը, որպեսզի վճարած լինի ՛՛իշխանափոխությունը անցնցում հանձնելո

Ուշագրավ գրառում է արել պարոն Վիգեն Սարգսյանը: Նա մտահոգ է, որ իշխանափոխությունը անցնցում ՛՛հանձնելու՛՛ երևույթը պատշաճ չի գնահատվել և անարդար է համարում դրան հետևած ՛՛լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը՛՛: Կարևոր հարցադրում է: Առաջաարկում եմ դրանք քննարկել կետ առ կետ:
     1. Ընտրովի արդարադատությունը միշտ վատ է, այն հասարակության հիմքերը խարխլելու ուղիղ ճանապարհ է, և եթե ներկա իշխանություններն իսկապես ժառանգել են նախկինների այդ շատ վատ ավանդույթը, ապա իսկապես ոչիչ չի փոխվել, կամ փոխվել են միայն դերերը և դերակատարները: Մեր հեղափոխության հիմնական, անկյունաքարային, արժեհամակարգային նպատակը իրավունքի վերականգնումն է: Մնացածը սրանից ածանցյալներն են: ՀՀԿ-ի ամենաայլասերող, ամենահանցագործ, իշխանությունն ու քաղաքականությունը մենաշնորհայնացրած, տնտեսությունը հանցագործայնացրած, ընտրությունները ֆարսի, իսկ ժողովրդավարացումը ծաղրուծանակի վեր ածած, իշխանությունը օլիգարխացրած գործիքը հենց ընտրովի արդարադատությունն էր: Այստեղ նույնիսկ արդարադատություն բառն է գրոտեսկային դառնում: Սա այն է, ինչ մենք ապրել ենք, այն է, ինչի դեմ պայքարել ենք՝ ինչպես կարողացել ենք, և եթե պարոն Վիգեն Սարգսյանը սրան ՛՛տեղյակ՛՛ չէ, ապա անիմաստ է խոսել նրա կողմից ՀՀԿ-ի ՛՛սխալները՛՛ գիտակցելու մասին: Հնարավոր է, որ պարոն Սարգսյանը ՛՛ընտրովի արդարադատություն՛՛ ասելով նկատի ունի, որ իրավունքի կիրառման պահանջը սկսել է տարածվել նախկին արտօնյալների վրա, այն մարդկանց վրա, ովքեր ՛՛իրավունքին՛՛ թելադրում էին և որևէ պատասխանատվություն չէին կրում, կամ, գուցե, կրում էին բացառապես կուսակցական, ոչ թե իրավական պատասխանատվություն: Եթե սա է, որ վրդովեցնում, գուցե վախեցնում է պարոն Վիգեն Սարգսյանին, և նա կուզենար, որ արդարադատությունը շարունակեր արտօնյալներ ունենալ, ապա նա կամ չի հասկացել հեղափոխության իմաստը, կամ փորձում է առևտուր անել ՛՛իշխանափոխությունը անցնցում հանձնելու՛՛ դիմաց: Եվ բոլոր դեպքերում սա այն է, ինչ կոչվել է և կշարունակի կոչվել ընտրովի արդարադատություն: Պարոն Սարգսյանի ուզածն, այսպիսով, հենց ընտրովի արդարադատությունն է՝ ՛՛ինչ կուզեք արեք, ի սեր Աստծո, միայն մեզ մի կպեք՛՛:
     2. Լյուստրացիան: Սա պարոն Սարգսյանի ընկալած ՛՛ընտրովի արդարադատության՛՛ ուղղակի շարունակությունն է: Եթե արդարադատությունը ՛՛մեզ է հասնում՝ դա լյուստրացիա է՛՛: Լյուստրացիան իրականում իշխանափոխությունից հետո նախկին իշխանություերի ներկայացուցիչների կամ կողմնակիցների իրավունքների նկատմամբ օրենքով իրավական սահմանափակումներ սահմանելն է: Օրինակ՝ Լյուստրացիա կլիներ, եթե ՀՀԿ-ին արգելվեր ընտրություններին մասնակցել կամ օրենքով արգելվեր նախկին իշխանությունների ներկայացուցիչներին պետական պաշտոններ զբաղեցնել: Հայաստանի հեղափոխությունից հետո Լյուստրացիա չի եղել, որևէ իրավական և գործնական սահմանափակում նախկինների նկատմամբ չի կիրառվել: Հասկանալի է, որ իրավունքի իմաստով արտօնյալ լինելուց հետո շարքային դառնալը արտօնյալների գործնական հնարավորությունների նվազում է, ինչը նրանց մոտ առաջացնում է ՛՛լյուստրացվածի՛՛ ընկալում: Կարծում եմ՝ հասարակությունը ուրախ կլիներ Լյուստրացիայի համար, բայց այն, ըստ էության, չկա:

3. Նախկիններից թշնամու կերպարի կերտում: Ցնցող է: Մի՞թե ՛՛նախկինները՛՛ չէին գիտակցում, որ հասարակությունն իրենց թշնաբար էր վերաբերում: Իրենք ամեն ինչ արեցին՝ հասարակությանն իրենց դեմ տրամադրելու համար: Ուրիշ ինչպե՞ս են վերաբերում քաղաքացիների տարրական իրավունքները ոտնահարած, նրանց արհամարհած, քրեա-օլիգարխիկ իշխանություն ձևավորած, քաղաքականությունը հանցավոր կերպով մենաշնորհայնացրած, մարդկանց ապօրինի ունեզրկած և երկրի բնական ռեսուրսները /հողը, անտառը, ջուրը/ թալանած, երկիրն անապատացրած, բառի ուղղակի իմաստով փշալարերով հասարակությունից տարանջատված իշխանություններին, որոնց յուրաքանչյուր ՛՛ընտրություն՛՛ ընթացել է ծեծ ու ջարդով, ձերբակալություններով և ավարտվել վահանակիր, մահակակիր և զինված ոստիկանության եռակի շարքերի հետևում արվող հանդիսավոր ինագուրացիաներով: Գուցե պետք է սիրեի՞ն, հարգե՞ին, ձեռքը համբուրեի՞ն, խոնարհվեին: Չնայած այո, խոնարհվողների պակաս կարծեք թե չի եղել, ինչն էլ հավանաբար նրանց մոտ առաջացրել է սիրված լինելու պատրանք: Որքան մեծ ուժի կիրառում՝ այնքան մեծ սե՞ր: Հիմա ՛՛թշնամու կերպար՛՛ ստեղծելու նույնիսկ հնարավորություն չկա, և ներկա իշխանությունները կարծեք թե ընդհակառակն՝ փորձում են հասարակության մեջ կուտակված ատելության չափաբաժինը նվազեցնել: Է, օգնեք նրանց, դրանից թե դուք կշահեք, թե հասարակությունը: Օգնեք՝ մաքրվելով: Իսկ առայժմ ՀՀԿ-ն, ցավոք, միայն թշնամաբար է վերաբերում օրվա իշխանություններին և ձեռքից եկածն անում է՝ նրանց արատավորելու: Հասարակությունն էլ, սրանից տագնապելով, տեղի անտեղի կանգնում է նրանց պաշտպանելու: Դադարեք ձեզնից թշնամու կերպար կերտել, պարոնայք: Եվ որոշ տիկնայք: Մի փոքր շրջահայաց եղեք, շանս տվեք մարդկանց ազատվելու ձեզ թշնամի տեսնելու ցավից:

4. Սեփականության վերաբաշխում: Սա մի երևույթ է, որ տարիներ շարունակ հմտորեն կիրառել է ՀՀԿ-ն: Սա մի քաղաքական գործիք է եղել տնտեսվարողների շան հավատարմությունը կամ, որ ավելի ճիշտ է՝ հնազանդությունը պահելու: Տարբեր մեխանիզմներով՝ ՛՛փայ մտնելով՛՛, հարկային լծակներով, ուղղակի հետապնդումներով, կեղծ ու իրական սնանկացումներով, տնտեսության ոլորտների մենաշնորհայնացմամբ, ռեսոուրսների վարչական վերաբաշխումներով, քաղաքացիների ունեցվածքի հանցագործ յուրացումներով, կաշառքներով, պետական գույքի կեղծ աճուրդային վաճառքներով ևլն: Սեփականության բաշխումը և վերաբաշխումը ՀՀԿ-ի սրբազան, մենաշնորհ գործողությունն է: ՀՀՇ-ից սկսված և նոր բարձունքների հասցված: Ես չգիտեմ, թե ներկայումս ինչն է համարում պարոն Սարգսյանը ՛՛ունեցվածի վերաբաշխում՛՛ ասելով, բայց եթե նկատի ունի հանցագործ յուրացումների նկատմամբ իրավական գործընթացները և կողոպուտի մի փոքր մասը բյուջե վերադարձնելու միջոցով հասարակությանը վերադարձնելը՝ ապա պարոն Սարգսյանը երազում է ՀՀԿ-ի երանելի ժամանակների վերադարձը:

Չորս կետերից որի՞ց պիտի հրաժարվի ներկա իշխանությունը, որպեսզի վճարած լինի ՛՛իշխանափոխությունը անցնցում հանձնելու՛՛ համար: Անշուշտ իրավական արդարադատությունից, որով մենք կրկին կունենաք ՛՛դարձ ի շրջանս իւր՛՛և
    
    
     Հրանուշ Խառատյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
717 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ