Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Բյուրեղավանում կառուցվում է պուրակ

13:34, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Բյուրեղավանում կառուցվում է պուրակ
     Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում պուրակի կառուցապատման նպատակով ևս պետական բյուջեից հատկացումներ են արվել: Պուրակի համար հատկացված է 2800 քմ տարածք:
     Համայնքի Վազգեն Սարգսյան և Կոտայք փողոցների հատման մասում հանգստի համար նախատեսված պուրակի կառուցապատումը սկսվել էր դեռևս 2017թ.-ին:
     Այս տարի Կառավարության 26.07.2018 թվականի 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված ֆինանսավորումը թույլ կտա ավարտին հասցնել պուրակի կառուցապատումը. այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ:
     Ծրագրի պայմանագրային արժեքը 47.700.000 հազար դրամ է, որից 13.356.000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 34. 344. 000 հազար դրամը՝ համայնքի:
     Այս պահին արդեն կառուցվել են տարեցների համար նախատեսված բաց և փակ ակումբները, հասարակական զուգարանը, ցանկապատվել, բարեկարգվել ու ասֆալտապատվել է տարածքը: Ճարտարապետական այլ ձևերը՝ ճեմուղիները, խաղահրապարակներն ու հուշաղբյուրը գտնվում են կառուցման գործընթացի մեջ: Հանգստյան գոտու կանաչապատումը և ծառատունկը նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը: Աշխատանքներն ամբողջովին կավարտվեն հաջորդ տարի` ամռանը:
    
    
     http://kotayk.mtad.am
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
648 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ