Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Բարի երթ այս ծրագրին, անվերապահ իրականացում առաջիկայում դպրոցում նախատեսվող կրթական և վերանորոգչական բոլոր ծրագրերին

08:53, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Բարի երթ այս ծրագրին, անվերապահ իրականացում առաջիկայում դպրոցում նախատեսվող կրթական և վերանորոգչական բոլոր ծրագրերին
     Մի քանի օր առաջ էր, որ վերանորոգվեց դպրոցի առաջին հարկի երկու դասասենյակ, շքամուտքն ու միջանցքների աստիճանահարթակները, դրանց հարող առանձին հարկաբաժիններ:
     Կրկին տոն է և ուրախություն դպրոցում:
     Այս անգամ ուրախանալու հերթը ամենափոքրերինն է՝տարրական դպրոցի սաներինը: Շահագործման է հանձնվում հիմնանորոգված ճաշասենյակը:
     Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի «ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվում է «ՏԱՔ ՍՆՈՒՆԴ» ծրագիրը, համաձայն որի, դպրոցների տարրական դասրանների (1-ից 4-րդ դասարաններ) սաներին տրվում է անվճար տաք սնունդ: Մեր դպրոցում այդ ծրագիրը չէր գործում՝ անհրաժեշտ տեխնիկական, շենքային և սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով:
     2018 թվականի սեպտեմբերին սկսվեց դպրոցի ճաշասենյակի հիմնանորոգման աշխատանքը: Կատարված շինարարական աշխատանքի արդյունքում առաջին հարկի համապատասխան հարկաբաժնում անցկացվեց ջրմուղ և կոյուղի, հիմնանորոգվեց և ամրացվեցին ճաշասենյակ տանող հատվածի միջանցքի հիմնապատերը: Գեղեցիկ և սալիկապատ ճաշասենյակում տեղադրվեցին եվրոպատուհաններ և դռներ, օդափոխության և ջերմություն ապահովող ժամանակակից համակարգ, համապատասխան կահույք, կահ-կարասի, գազօջախ, սառնարան, լվացարան և անհրաժեշտ մյուս բոլոր սարքավորումներն ու միջոցները և այն, արդեն իսկ, ամբողջությամբ բավարարում է «ՏԱՔ ՍՆՈՒՆԴ» ծրագրի խստագույն պահանջներին:
     Նշենք, որ երեխաներին լիարժեք, հանգիստ սնվելու հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակի փոփոխություն է կատարվել նաև դպրոցի ուսումնական պարապմունքների կարգացուցակում:
     Միջոցներ են ջեռք առնվել սննդամթերքը պատշաճ կարգով պահպանելու ուղղությամբ:
     Լավագույնը երեխաներին - այս կարգախոսն է որդեգրել Նորգյուղի միջնակարգ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական կոլեկտիվը:
     2018 թվականի նոյեմբերի 5-ին՝ աշնանային արձակուրդից հետո ուսումնական պարապմունքները վերսկսվելու հենց առաջին իսկ օրը հաճելի անակնկալ էր սպասում երեխաներին և ծնողներին:
     Հանդիսավոր պայմաններում բացվեց նորակառույց ճաշասենյակը, և Նորգյուղի միջնակարգ դպրոցը ևս միացավ ՄԱԿ-ի «ՊԱՐԵՆԻ ՀԱՄՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» շրջանակներում գործող «ՏԱՔ ՍՆՈՒՆԴ» ծրագրին:
     Գեղեցիկ, մաքրամաքուր ճաշասենյակում փոքրիկներին մատուցվեց առաջին ճաշը: Գոհ են ծնողները, երջանկությունից փայլում են փոքրիկների աչիկները:
     - Սիրելի երեխաներ, մեծացեք առողջ և երջանիկ, թող ժպիտը երբևէ չպակասի ձեր դեմքից, ամենալավն ու բարին ընդ ձեզ՝ մեր վաղվա օրը կերտող, երկիր շենացնող սերունդին - բացման խոսքում իր բարեմաղթանքը հղեց դպրոցի տնօրեն Նարինե Մելքոնյանը:
     -Լա՛վ սովորեք, ցուցաբերեք բարձր առաջադիմություն և կարգապահություն, եղեք կայուն և հիմնավոր գիտելիքներով զինված, հայրենիքին պիտանի քաղաքացիներ - հավելեց դպրոցի փոխտնօրեն Խ. Մուրադյանը:
     -Անսահման շնորհակալություն Ձեզ՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար, - նշում են ծնողներր:
     Բացման արարողությանը իր ներկայությամբ պատվել էր Նորգյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգարը, ով իր օրհնանքը հղեց փոքրիկներին և միջոցառման բոլոր մասնակիցներին:
     Կտրվում է դպրոցում հերթական բարի գործն ավետող ժապավենը…
     «ՏԱՔ ՍՆՈՒՆԴ» ծրագիրը Նորգյուղի միջնակարգ դպրոցում՝ այլևս իրականություն է:
     Բարի երթ այս ծրագրին, անվերապահ իրականացում առաջիկայում դպրոցում նախատեսվող կրթական և վերանորոգչական բոլոր ծրագրերին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
824 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ