Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ». Գարո Փայլան

23:37, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ». Գարո Փայլան
     Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել: Գրում է «Էրմենիհաբեր» -ը։

Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են» ։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը սևեռեց իմ վրա։ Իսկ բանակային ընկերներից մեկը, երբ իմացավ, որ հայ եմ ուշագնաց եղավ: Ինձ նույնիսկ ասաց. «Անհնար է, որ դու հայ լինես, ախր դու լավ մարդ ես»: Սրա պատճառը այն է, որ նրան ողջ կյանքում հայերին սխալ են ներկայացրել: Ներկայացրել են, որպես դավաճան, օտար և այլն», -ասել է Փայլանը։


    
    
    
     24news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3528 | 1 | 0
Facebook