Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Արթիկում #IDBank-ի հովանավորությամբ ՏՏ դասասենյակ է բացվել

23:19, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
Արթիկում #IDBank-ի հովանավորությամբ ՏՏ դասասենյակ է բացվել
     Արթիկի N5 դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն կունենան հաղորդակից լինել Տեղեկատվական տեխնոլոգիաներին։ IDBank-ի ջանքերով անմխիթար վիճակում գտնվող դասասենյակը կապիտալ վերանորոգվել է․ փոխվել է մանրահատակը, լուսավորությունը, տեղադրվել են եվրո պատուհաններ։ Հարմարավետ դասասենյակում նոր սեղաններ և համակարգիչներ են տեղադրվել, որոնցով դպրոցի երեխաները կստանան ՏՏ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ։
     IDBank-ը՝ որպես նորարար Բանկ, կարևորում է IT ոլորտում երեխաների ներգրավվածությունը, քանի որ ամեն օր փոփոխվող և զարգացող թվային աշխարհում գրեթե անհնար է դառնում մրցունակ մասնագիտություն ձեռք բերել առանց Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում խորացված գիտելիքների։
     Դպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանի խոսքով, դասարանը չէր նորոգվել դպրոցի հիմնադրման օրից՝ 1984թ-ից, և գտնվում եր անմխիթար վիճակում։ «Այժմ մեր դպրոցի երեխաները հնարավորություն կունենան օգտվել նորոգված, հարմարավետ, տեխնիկապես հագեցած դասասենյակից և համալրել գիտելիքները ոչ միայն ՏՏ ոլորտում։ IDBank-ի անունով այս ՏՏ դասասենյակը նաև հրաշալի հնարավորություն է ուսուցիչների և աշակերտների համար ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելու տարբեր առարկաների դասապրոցեսում, ինչն ավելի հետաքրքիր, ուսանելի և տպավորիչ կդարձնի դասավանդվող ցանկացած նյութ։ Շնորհակալ ենք IDBank-ին այս նախաձեռնության համար։ Կարծում եմ՝ նման ներդրումների շնորհիվ մեր դպրոցի շրջանավարտները կունենան բոլոր անհրաժեշտ գիտելիքները այժմյան արագ զարգացող աշխարհում իրենց տեղը գտնելու համար» ։
     Արթիկի N5 դպրոցի երբեմնի շրջանավարտ Սերգեյ Առաքելյանը, ով ներկայում IDBank-ի Թվային բանկինգի տնօրենն է, ևս ներկա էր դասարանի հանդիսավոր բացմանը։ Նրա խոսքով, IDBank-ը սոցիալական պատասխանատվության ծրագրերից հատկապես կարևորում է երեխաների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծման ծրագրերը։ «Նախ, անչափ ուրախ եմ, որ պատահականության սկզբունքով նորոգման համար ընտրվել է հենց այն կրթօջախը, որում ես եմ սովորել ժամանակին։ Որպես այս դպրոցի շրջանավարտ հպարտ եմ, որ այսուհետ IDBank-ի ջանքերով իմ դպրոցի աշակերտական ներկայիս սերունդը կհաղորդակցվի նորագույն տեխնոլոգիաներին և կսովորի ծառայեցնել դրանք իր նպատակներին։ Եթե հաշվի առնենք, որ մենք մեծ թափով շարժվում ենք դեպի թվայնացում, և առհասարակ արդեն դժվար է թերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերն աշխարհում, ապա տրամաբանական է, որ IDBank-ը ցանկություն է հայտնել Արթիկի դպրոցում հենց ՏՏ դասասենյակ ստեղծել», -նշել է Սերգեյ Առաքելյանը և ավելացրել, որ IDBank-ի այս նախաձեռնությունը շարունակական է լինելու։ IDBank-ի թվային բանկինգի տնօրենը նորաբաց համակարգչային դասասենյակում առաջին դասն է անցկացրել ՏՏ զարգացման ներկայիս առաջընթացի և ուսումնական պրոցեսում կիրառելիության մասին։
     ։
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
923 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ