Բացատրեք ինձ խնդրում եմ՝ ո՞վ է իրավունք տվել և այդ ին՞չ հիմքերով են նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին տարել ու ամփոփել մեր ազգային պանթեոնում: Մեր մեծերի, տաղանդավոր գրողների, հրաշալի երաժիշտների և ազգիս մտավորականության կառկառուն ներկայացուցիչների կողկին, կներեք, կողկին չէ, նրանց դիմացը, նրանց աչքի առջև, նրանց համեստ ու փոքրիկ շիրմաքարերի դիմաց կանգնեցնելով այդ մարդու համար մի մեծ, հսկայական հուշակոթող պանթեոն: Ազգի համար նրա այդ ո՞ր անմնացորդ և անկրկնելի արարքների համար է այդ թույլատվությունը տրված և ո՞վ է իրավունք տվել մեր մեծերի համեստ շիրմաքարերի առջև նման ճոխ ու հսկայական կոթող կառուցել Կոմիտասի անվան պանթեոնում, ի հեգնանք ամբողջ ազգի և ազգիս ընտրյալների: Սա նույնեպս խորը վիրավորանքի յուրորինակ դրսևորում է կառավարությունը զավթած ներկայիս և նախկին. չակերտավոր իշխանավորների կողմից մի ողջ ժողովրդի հանդեպ: Առաջարկում եմ այս հարցը ազգովի բարձրացնել և հնարավորինս շուտափույթ ձևով լուծել այս խնդիրը, հանել տալ նրա աճյունը այնտեղից և ամփոփել տալ իրեն համապատասխան մի գերեզմանատանը: Տեղադրել եմ նաև մեր ազգի բարերար մեծ գործարար Քըրք Քըրքորյանի շիրմաքարը որպեսզի համեմատեք Ա. Մարգարյանի կներեք, ճոխ հուշակոթողի հետ: Ի գիտություն. Այսօր Ա. Մարգարյանի ծննդյան օրն է և իր որդու, ընտրակեղծիքով կրկին անգամ քաղաքապետի աթոռը զավթած Տարոն Մարգարյանի երդման արարողակարգի օրն է:
Սամվել Ստեփանյան