Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2018թ-ի դեկտեմբերի 9-ին մերժիր Սերժի ՀՀԿ-ին ու նրա հետ հանցավոր կոալիցիա կազմած կուսակցություններին

18:32, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
2018թ-ի դեկտեմբերի 9-ին մերժիր Սերժի ՀՀԿ-ին ու նրա հետ հանցավոր կոալիցիա կազմած կուսակցություններին

2018թ-ի դեկտեմբերի 9-ին մերժիր Սերժի ՀՀԿ-ին ու նրա հետ հանցավոր կոալիցիա կազմած կուսակցություններին։

Մարտիկներ հանուն արդարության (ՄՀԱ) քաղաքական միավորումը ողջունում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
     Ընտրությունների վերաբերյալ մենք արդեն հանդես ենք եկել հայտարարությամբ, որը ժողովրդական մեծ աջակցություն ստացավ, ինչի համար շնորհակալ ենք մեր բոլոր համակիրենրին ու գաղափարակիցներին:
     Այս արտահերթ ընտրությունները վերջնական հնարավորություն են տալիս մեկընդմիշտ ազատվել նախկին ռեժիմի անդամներից և՛ գործադիր, և՛ օրենսդիր, և՛ դատական համակարգերում: Իսկ դա էլ իր հերթին ամբողջությամբ անպաշտպան է դարձնելու նախկին ռեժիմի օրոք ապօրինաբար հարստացած ու ժողովրդին թալանած օլիգարխիային:
     Հետևաբար ակնկալում ենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո կլինեն այնպիսի բացահայտումներ, որոնց միջոցով հայ ժողովրդից երկու տասնամյակից ավելի գողացված տասնյակ միլիարդավոր դոլարները ետ կվերադարձվեն պետական բյուդջե:
     ՄՀԱ քաղաքական միավորումը վերահսկող-դիտորդի կարգավիճակում է մասնացելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր գլխավոր խնդիրն այս ընտրություններում ժողովրդի քվեն պահելն ու օրինախախտումների բացառումն է: Մեր սկզբունքներին հավատարիմ մնալով կմնանք արդար դաշտում և կատարելով դիտորդի պարտականություններ ՝ հանդես կգանք անկողմնակալ հայտարարությամբ: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին անպայման մասնակցել ընտրություններին, սակայն ընտրություն կատարելիս առավել կարևորություն տալ տվյալ ընտրատեղամասում առաջադրված թեկնածույի ով լինելուն, այլ ոչ թե նրա կուսակցական պատկանելիությանը: Կոչ ենք անում ոչ մի դեպքում չընտրել նախկին ռեժիմին ծառայած որևէ թեկնածույի, անկախ նրանից թե որ կուսակցության ընտրացուցակում տեղ կգտնի նրա անունը: Պիտի պայքարենք և ունենանք մեր երազների Հայաստանը: Ոչ մի պաշտոնյա չի կարող միայնակ աշխատելով, հասնել այն ամենին, ինչի մասին երազում ենք ազգովի: Ամեն հայ պիտի մտածի, որ իր երկրի ճակատագիրը կախված է իր ընտրությունից, խնդիրների վերաբերյալ ունեցած իր պատկերացումից ու դրանք լուծելու իր պատրաստակամությունից: Նոր Հայաստանում չի՛ լինելու անտարբերություն, չի՛ լինելու անօրինություն, թույլ չենք տալու յուրացնել պատական միջոցները:
     Ազգովի վերահսկելու ենք պետական ամբողջ համակարգի գործունեությունը, աջակցելու ենք ցանկացած խելամիտ նախաձեռնության և պահանջելու ենք անհրաժեշտ ժամկետներում գրանցել ցանկալի տրամաբանական դրական արդյունքներ:

05.11.2018 ՄՀԱ քաղաքական միավորում

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3498 | 0 | 0
Facebook