Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շան աղոթքը

15:29, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Շան աղոթքը

Օ~ ողորմած Տեր, դու, որ թագավորում ես բոլոր արարածներին, Այնպե'ս արա, որ իմ անմիջական տերը` մարդը, նույնքան հավատարիմ լինի իր մերձավորներին, որքան ես եմ իրեն հավատարիմ:

Այնպե'ս արա, որ նա նույնքան գորովառատ լինի իր ընտանիքի անդամների ու բարեկամների նկատմամբ, որքան ես եմ գորովառատ իր նկատմամբ:

Այնպե'ս արա, որ նա լինի ազնիվ պահապանն այն հարստության, որը դու նրա ես վստահել, ինչպես ես եմ ազնվորեն պահպանում ինձ վստահվածը:

Օ~ Տեր, այնպե'ս արա, որ նա ժպտալու պատրաստ լինի, ինչպես ես եմ պատրաստ նրան տեսնելիս պոչս խաղացնել:

Այնպե'ս արա, որ նա երախտագետ լինի, ինչպես ես եմ երախտագիտորեն նրա ձեռքը լիզում:

Նրան նաև համբերությո'ւն շնորհիր` իմ համբերության չափ, երբ ես անտրտունջ սպասում եմ նրա վերադարձին:

Հանուն նրա ամեն ինչ, նույնիսկ կյանքս զոհաբերելու իմ քաջությո'ւնը տուր նրան:

Նրան իմ սրտի կայտառությ'ունն ու մտքերիս զվարթությո'ւնը շնորհիր:

Այնպե'ս արա, որ նա միշտ մարդ մնա, ինչպես ես եմ միշտ շուն մնում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4188 | 0 | 0
Facebook