Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մերձեցման երեկո» ԱԲՀ-ում

09:43, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Մերձեցման երեկո» ԱԲՀ-ում
     Օրերս, Ավանդական բժշկության համալսարանի ուսանողների շրջանում կազմակերպվեց «Մերձեցման երեկո»: Երեկույթին մասնակցում էին համալսարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, «Քամփս ինտերնեյշնլ» կենտրոնի և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչները, ինչպես նաև համալսարանի տարբեր ազգությունների ուսանողներ:
     Բացման հանդիսավոր արարողությանը Ավանդական բժշկության համալսարանի դեկան Անահիտ Կարապետյանը համալսարանի ղեկավարության անունից ողջունելով ներկաներին և մաղթելով բարձր տրամադրություն՝ իր շնորհակալությունը հայտնեց համալսարանի Ուսխորհրդին, «Քամփս ինտերնեյշնլ» կենտրոնի տնօրեն Աշոկ Կարուվարաթոդիին և աշխատակցուհի Արմինե Նալբանդյանին միջոցառման նախաձեռնման, կազմակերպման և աջակցման համար:
     Կարևորելով ուսանողական տարիներին անցկացվող տարաբնույթ միջոցառումների դերը՝ դեկանն ասաց, որ ԱԲՀ-ն մեր հանրապետության ամենաինտերնացիոնալ բուհերից մեկն է, որտեղ սովորում են շուրջ 15 երկրից ժամանած ուսանողներ: Այդ տեսակետից մշակութային, սպորտային և այլ բնույթի միջացառումները նպաստում են տարբեր ազգության ուսանողների համախմբմանը, բարեկամական և ընկերական հարաբերությունների խորացմանը:
     Երեկույթի ընթացքում տարբեր ազգերի ուսանողներ ներկայացրեցին իրենց ազգային պարը, երգն ու երաժշտությունը:
     Հանդիսությունը կրկնակի արժևորվեց նաև մեկ այլ գեղեցիկ արարողակարգով. համալսարանի բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 5 ուսանող 2017-18 ուս.տարում ցուցաբերած բարձր առաջադիմության համար արժանացան «Լավագույն ուսանող» մրցանակի / Հայկ Կուլիջանյան, Ֆատեմեհ Դուստդարարաբի, Շեբա Մարի Ռոյմոն, Շադ Շվան Աբդալլա Աբդալլա, Ադվաիթհ Ուտտուվալլի Շաջի /:
     ԱԲՀ-ի ռեկտոր Ն. Սարիբեկյանը շնորհավորելով մրցանակակիրներին՝ մաղթեց նորանոր հաջողություններ ուսման մեջ և հանձնեց մրցանակները:
Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3079 | 0 | 0
Facebook